Brent տեսակի նավթի գինը հասել է 2022թ․ փետրվարից ի վեր ամենաբարձր մակարդակին

Լուրեր

17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
Բոլորը

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 126 դոլարը՝ հասնելով ամենաբարձր մակարդակին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լիարժեք ներխուժումից ի վեր, հաղորդում է CNN-ը։ Bloomberg-ն էլ նշում է, որ նավթի համաշխարհային գներն աճել են 7,1%-ով, սակայն հետագայում տեմպերը դանդաղել են, և գինը հաստատվել է շուրջ 122 դոլարի սահմանում։

The Wall Street Journal-ը գնի աճը կապել է տեղեկությունների հետ, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր օգնականներին հանձնարարել է պատրաստվել Իրանի ռազմածովային երկարատև շրջափակմանը, գրում է Current time-ը։

Bloomberg-ը հաղորդել էր, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Մերձավոր Արևելքում տեղակայել Dark Eagle գերձայնային հրթիռներ՝ Իրանի վրա հնարավոր հարվածների համար: Axios-ը նաև հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերը պատրաստել են Իսլամական Հանրապետության դեմ «կարճ և հզոր» հարվածների ալիքի ծրագիր, որը, հավանաբար, թիրախավորելու է ենթակառուցվածքները։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ապրիլի 28-ի դրությամբ՝ Իրանի Չաբահար նավահանգստում (Իրանի համար ռազմավարական նավահանգիստ՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղիղ ելքով) մնացել է ավելի քան 20 նավ։ Մինչև շրջափակումը ԱՄՆ զինվորականները պնդում էին, որ օրական միջինում հինգ նավ էր խարիսխ գցում կամ կանգ առնում այս նավահանգստում։

Փետրվարի 28-ին Միացյալ Նահանգներն Իսրայելի հետ համատեղ ռազմական գործողություն սկսեց Իրանի դեմ։ Հարվածների հետևանքով զոհվել են երկրի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին, անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին և «Բասիջ» աշխարհազորի հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանին, ինչպես նաև վնասվել են երկրի ռազմական և միջուկային օբյեկտները։

Իրանը հակադարձում է՝ հարվածելով Պարսից ծոցում գտնվող ամերիկյան բազաներին և Վաշինգտոնի դաշնակիցների ենթակառուցվածքներին, ինչպես նաև արգելափակելով նավագնացությունը Հորմուզի նեղուցում, որով անցնում է աշխարհի նավթի ծովային փոխադրման շուրջ 20%-ը: Պարսից ծոցի հիմնական նավթ արտադրողները ստիպված էին կտրուկ կրճատել հում նավթի արտադրությունը, ինչը հանգեցրեց վառելիքի գների բարձրացմանը։

Financial Times-ի վերլուծաբանները Ռուսաստանը համարում են Իրանում հակամարտության հիմնական շահառուն: Մասնավորապես, ռուսական Urals հում նավթի գինը հասել է 13 տարվա մեջ ամենաբարձր մակարդակին:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է շարունակել վերացնել ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումները: ԱՄՆ Ֆինանսների նախարարության վերլուծության համաձայն՝ Ռուսաստանը կարող է ստանալ ոչ ավելի, քան 2 միլիարդ դոլար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի