Հայ թենիսիստները հավաքի են մասնակցում Չեխիայում
Չեխիայի Պրոստեյով քաղաքի Tennis Europe-ի ակադեմիայում մարզիչ Կարեն Մելիքյանի գլխավորությամբ ուսումնամարզական հավաքի են մասնակցում Սամվել Գևորգյանն ու Արինա Մելիքյանը, հաղորդում է ՀԹՖ մամուլի ծառայությունը:
Ուսումնամարզական հավաքին մասնակցում են 9 երկրի պատանի թենիսիստներ, այդ թվում՝ Եվրոպայի զարգացող երկրների մինչև 14 տարեկանների առաջին ռակետներ։ Հավաքի ընթացքում պատանի թենիսիստներն անցկացնում են համատեղ մարզումներ, սպարինգ հանդիպումներ, ֆիթնես մարզումներ։