Պերմը երկրորդ օրն անընդմեջ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել. դպրոցներում և բուհերում դասերը չեղարկվել են

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական Պերմը կրկին ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման, քաղաքի վրա ծուխ է բարձրանում, հավանաբար՝ «Տրանսնեֆտի» կայանի վրա կրկնակի հարվածից, գրում է Meduza-ն։

Պերմում գիշերը երկու անգամ հայտարարվել է անօդաչու թռչող սարքի հարձակման վտանգի ռեժիմի մասին, բնակիչները ծանուցումներ են ստացել նաև իրենց հեռուստացույցների էկրաններին։

Այսօր առավոտյան քաղաքում շարունակվել են վտանգի ազդանշաների ձայները։ Տելեգրամ ալիքներում տեղադրվում են ծխի ամպերի և թռչող ԱԹՍ-ների լուսանկարներ ու տեսանյութեր։ Տեղի բնակիչները հայտնել են, որ քաղաքի հարավում առավոտյան ժամը 7-ի սահմաններում մի քանի պայթյուններ են լսվել։ Քաղաքում կիրառել է «Գորգ» պլանը, փակվել է օդանավակայանը։

Բացի այդ, ըստ Properm ալիքի՝ տարհանվել են Պերմի արդյունաբերական շրջանում գտնվող «Պետրոլեում» դպրոցի աշակերտները: Դասընթացները չեղարկվել են նաև Պերմի պետական ​​համալսարանում, իսկ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական ​​համալսարանի ուսանողները տեղափոխվել են հեռավար ուսուցման:

Ուկրաինական տելեգրամ ալիքները պնդում են, որ Պերմի գծային արտադրական կայանում նոր պայթյուն է տեղի ունեցել: Նույն կայանը նախորդ օրը ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այն պատկանում է «Տրանսնեֆտին» և օգտագործվում է նավթի ընդունման, պահեստավորման և գլխավոր խողովակաշարերով մղման համար: Երեկվա հարձակումից հետո Պերմի երկինքը ծածկվել է խիտ սև ծխով, ականատեսները հայտնել են քաղաքում «նավթային անձրևի» մասին։

Z-ալիքները հաղորդում են, որ Պերմի երկրամասում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների կադրերում «հստակ երևում են Ուկրաինայի զինված ուժերի սովորական անօդաչու թռչող սարքեր, որոնք այժմ կարող են թռչել մինչև 2000 կմ»։

Պերմի երկրամասի նահանգապետ Դմիտրի Մախոնինն ու Պերմի քաղաքապետ Էդուարդ Սոսնինն իրենց ալիքներում չեն հաղորդել հարձակման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի