«Փակ միջոցառում է, սա էլ ռեժիմային գոտի է». ՊՊԾ աշխատակիցը՝ Մուստաֆաևի այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:18
ԱԺ-ում հանձնաժողովների նախագահների հարցն են քննարկում // Թավրիզ-Երևան չվերթները կվերականգնվեն․ ԼՈՒՐԵՐ
17.08.2026 | 12:12
«Պիտի աշխատենք մեր գյորա էդ օրինակները բերենք, որ հետո առողջական խնդիրներ չունենանք»․ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:06
Այնքան նայեցիք անդունդին, որ անդունդն էլ նայեց ձեզ․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ականներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:05
Նաիր Թիկնիզյանը ժամանել է Աթենք և բուժզննում կանցնի «Օլիմպիակոսում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:54
Արթուր Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
17.08.2026 | 11:50
ՊՍԺ-ն պարտվել է Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:40
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով նավ է վնասվել. 4 մարդ վիրավորվել է
17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
Բոլորը

«Մուտքը սահմանափակված է լրագրողների համար, փակ միջոցառում է, լրագրողները հրավիրված չեն»,- Աղվերանում լրագրողների հարցերին ի պատասխան ասաց Պետական պահպանության ծառայության աշխատակիցը։

Հիշեցնենք՝ այսօր Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ: ԱԳՆ-ից դեռևս մանրամասներ չեն հայտնում, նշելով, որ լրացուցիչ մամուլի հաղորդագրություն կտարածեն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ պատվիրակությունն Աղվերանում է։ Factor TV-ին տեղեկություններ էր ստացել, թե Աղվերանի կոնկրետ որ հյուրանոցում են այժմ նրանք գտնվում և այս պահին մեր նկարահանող խումբն այդ տարածքում։

ՊՊԾ աշխատակիցը, սակայն, լրագրողների ճշտող հարցերին խուսափողական պատասխաններ էր տալիս. «Ադրբեջանական պատվիրակությո՞ւնն է այստեղ», «Ես տեղյակ չեմ կոնկրետ պատվիրակությունից, տեղյակ եմ, որ լրագրողներ չկան։ Խնդրում եմ ճանապարհից դուրս գաք, դիմացը ձեր լրատվական գործունեությունը ծավալեք։ Տեղյակ չեմ՝ ովքեր են մասնակցում։ Սա մեզ համար ռեժիմային գոտի է, լրագրողների մուտքը սահմանափակ է»։

Հարցին, թե ինչքան ժամանակ է ռեժիմային գոտի լինելու, ՊՊԾ ծառայողը կրկին հստակ չպատասխանեց. «Հենց ավարտվի, կտեղեկացնենք»։

Մանրամասները՝ տեսանյութում։