Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը. WSJ

Լուրեր

02.07.2026 | 17:43
ՌԴ-ից երկու ռուֆերներ բարձրացել են Նյու Յորքի Empire State Building-ի վրա և այնտեղ նշանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:34
Արմեն Մուրադյանը նշանակվեց բժշկական համալսարանի ռեկտոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 17:23
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 17:15
Ղրղզստանը հարևան երկրներից վառելիք է խնդրում․ երկիրը բենզինի 90%-ը ստանում է Ռուսաստանից
02.07.2026 | 17:07
Արմեն Գրիգորյանը Եվրահանձնաժողովի խորհրդականի հետ քննարկել է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման հարցերը
02.07.2026 | 16:56
Ինչ-որ մի տեղում բեռնատարները կանգնել են նաև լեզվական խնդիրների պատճառով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:44
Զրկված վարորդները հուլիսի 6-ից կարող են դիմել նոր վկայականները վերցնելու համար. նախարարը մանրամասներ ներկայացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:32
ՔԿ-ն մանրամասներ է հայտնում գնդապետ Էդիկ Մալոյանի ձերբակալությունից
02.07.2026 | 16:20
Կալլասը խոստանում է ԵՄ նոր պատժամիջոցներ ՌԴ-ի նկատմամբ՝ Կիևին ռուսական հարվածներից հետո
02.07.2026 | 16:12
Նախագահ Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
02.07.2026 | 16:11
1915թ․ իրադարձությունների հետ կապված Իսրայելի քաղաքական որոշումը ոչ այլ ինչ է, քան սեփական հանցագործությունները թաքցնելու փորձ․ Թուրքիայի ՊՆ
02.07.2026 | 16:05
Կալանավորը հացադուլի 51-րդ օրը դադարեցրել է այն․ նրա խափանման միջոց կալանքը փոխվել է
02.07.2026 | 16:03
Ելույթների համար գրանցվել են մարդիկ, որոնց երեխաները ընդհանրապես ՀՀ քաղաքացիներ չեն․ Ալխաս Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 16:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.07.2026 | 15:55
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2295-ի․ հումանիտար ճգնաժամը խորանում է
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին պատրաստվել Իրանի երկարաժամկետ շրջափակմանը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, գրում է Current time-ը։

Հրապարակման համաձայն՝ վերջին հանդիպումների ժամանակ Թրամփը որոշել է շարունակել ճնշում գործադրել Իրանի տնտեսության և նավթի արտահանման վրա՝ խոչընդոտելով նավագնացությանը։ Պաշտոնյաները նշում են, որ նա այլ տարբերակներ՝ ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը, գնահատել է որպես ավելի ռիսկային, քան շրջափակման պահպանումը։

Ինքը՝ Թրամփը, ապրիլի 28-ին հայտարարել էր, որ Թեհրանը ցանկանում է, որ Վաշինգտոնը «հնարավորինս շուտ բացի Հորմուզի նեղուցը»։ «Իրանը մեզ հենց նոր ասաց, որ իրենք «փլուզման» վիճակում են։ Նրանք ուզում են, որ մենք «հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը», մինչ իրենք փորձում են կարգավորել իրավիճակը իրենց ղեկավարության հետ (և ես կարծում եմ, որ նրանք կանեն դա)», – գրել էր նա TruthSocial սոցիալական ցանցում։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ շրջափակումը լրջորեն խաթարել է Իրանի տնտեսությունը. երկիրը դժվարանում է պահեստավորել չվաճառված նավթը։

«Իրանը հաշվարկում է, որ շրջափակմանը դիմակայելու և այն շրջանցելու իր կարողությունը գերազանցում է ԱՄՆ շահերը՝ կանխելու ավելի լայն էներգետիկ ճգնաժամը և հնարավոր է՝ համաշխարհային անկումը», – The Wall Street Journal-ին ասել է Իրանի հարցերով փորձագետ և Բրուքինգսի ինստիտուտի արտաքին քաղաքականության ծրագրի փոխնախագահ Սյուզան Մալոնին։ Նրա խոսքով՝ «ռեժիմը, որը հունվարին սպանեց իր սեփական քաղաքացիներին՝ բողոքի ցույցերը ճնշելու համար, այժմ լիովին պատրաստ է նրանց տնտեսական դժվարություններ պարտադրել»։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ Թրամփը խիստ դժգոհություն է հայտնել Թեհրանի կողմից պատերազմը դադարեցնելու վերջին առաջարկից: Axios-ը, հղում անելով երեք աղբյուրների, հաղորդել էր, որ իրանական ծրագիրը նախատեսում է, որ ԱՄՆ-ն վերացնի Հորմուզի նեղուցի շրջափակումը և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները հետաձգի ավելի ուշ փուլի: Իրանն ինքը դեռևս չի հաստատել նման ծրագրի գոյությունը։

Ապրիլի 11-ին ԱՄՆ-ն և Իրանը բանակցություններ էին  վարել Պակիստանի մայրաքաղաքում: ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ բանակցությունները «նշանակալից» էին, սակայն Թեհրանը հրաժարվել է համաձայնվել Վաշինգտոնի հիմնական պահանջներին՝ կապված իր միջուկային ծրագրի և Հորմուզի նեղուցի բացման հետ: Բանակցությունների նախատեսված երկրորդ փուլը դեռևս տեղի չի ունեցել: Թրամփի կողմից երկարաձգված հրադադարը, առանց կոնկրետ ավարտի ամսաթիվ նշելու, ուժի մեջ է մնում։

Մերձավոր Արևելքում ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալներով՝ ապրիլի 28-ի դրությամբ իրանական Չաբահար նավահանգստում (Իրանի համար ռազմավարական նավահանգիստ՝ դեպի Հնդկական օվկիանոս ուղիղ ելքով) մնացել է ավելի քան 20 նավ: Մինչև շրջափակման կիրառումը, ըստ ԱՄՆ զինվորականների, օրական միջինում հինգ նավ էր խարիսխ գցում ու կանգ առնում այս նավահանգստում:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի