Մելանյա Թրամփին մեղադրել են երեսպաշտության մեջ՝ հայտնի հաղորդավար Քիմմելի կատակը քննադատելու և նրան աշխատանքից ազատելու կոչերի համար

Լուրեր

17.08.2026 | 13:59
ԿԲ-ն զգուշացնում է «դրածո միջնորդների» սխեմաների մասին․ մի՛ տրամադրեք ձեր հաշիվները կամ քարտերը ուրիշներին
17.08.2026 | 13:51
Մոսկվայում ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
17.08.2026 | 13:42
Քարի լճի տարածքում աղբի կուտակումների դեպքով վարչական վարույթ է հարուցվել
17.08.2026 | 13:34
ՀԱՊԿ-ը իր պարտականությունները չի կատարել. Արթուր Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:26
Արտահանողները նավթի գաղտնի փոխադրումներ են իրականացնում Հորմուզի նեղուցով. Bloomberg
17.08.2026 | 13:20
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
17.08.2026 | 13:16
Ջամալ Մուսիալան ուշագնաց է եղել «Բավարիայի» խաղի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 13:09
Սուրեն Պապիկյանն ու Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը
17.08.2026 | 13:00
36 տարեկանում մահացել է դերասանուհի Հեյդեն Պանետիերը
17.08.2026 | 12:55
«Բոքսի գնացողներ էլ կան, շատ ինքնավստահ տանձիկ ունեցողներ էլ կան մեր մոտ»․ Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 12:52
Եվս 3 հայ բռնցքամարտիկներ երիտասարդական ԵԱ-ի 1/4 եզրափակիչում են
17.08.2026 | 12:42
Իրանի իշխանությունները գաղտնի ծրագիր են մշակել՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմն ընդլայնելու համար. WSJ
17.08.2026 | 12:34
Սիսակ Գաբրիելյանը՝ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
17.08.2026 | 12:26
Բրյուսովի համալսարանին հանձնված գույքի ապօրինի օտարման գործով 3 անձի վարույթն ուղարկվել է դատախազին
17.08.2026 | 12:21
ՔՊ-ում բազմաթիվ մարմնի և հոգու բժիշկներ կան, որոնք պատրաստ են ձեր առողջության մասին հոգալ․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի և Սպիտակ տան կողմից աշխատանքից ազատելու կոչերից հետո՝ ամերիկյան թոք-շոուների հաղորդավար Ջիմի Քիմմելը պաշտպանել է իր կատակը, որում նա Մելանյա Թրամփին անվանել էր «ապագա այրի»՝ Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ վերջերս տեղի ունեցած կրակոցներից ընդամենը մի քանի օր առաջ, որը հեռարձակվել է նրա «Jimmy Kimmel Live!» հաղորդման ժամանակ ապրիլի 23-ին, գրում է Euronews-ը։

«Մեր առաջին տիկին Մելանյան այսօր այստեղ է։ Նայեք Մելանյային, այնքա՜ն գեղեցիկ է։ Տիկի՛ն Թրամփ, դուք փայլում եք՝ ինչպես ապագա այրի»,- ասել է նա։

Դրանից հետո՝ ապրիլի 25-ին, տղամարդը կրակ էր բացել Վաշինգտոնի «Հիլթոն» հյուրանոցում միջոցառման ժամանակ, որին մասնակցում էր նաև ԱՄՆ նախագահը։

Truth Social հարթակում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Disney-ը և ABC-ն պետք է անհապաղ «աշխատանքից ազատեն կատակերգուին», և որ «սա առաջին անգամ չէ»։

Քիմմելի շոուն ժամանակավորապես հանվել էր ABC-ի եթերից անցյալ տարի՝ Չարլի Քըրքի սպանությունից և Թրամփի կողմից թոք-շոուի հաղորդավարին ազատելու վերաբերյալ հնչած կոչերից հետո։

ԱՄՆ առաջին տիկինը, իր հերթին, X-ում գրել է, որ «Քիմմելի նման մարդիկ չպետք է կարողանան ամեն գիշեր մտնել մեր տներ՝ ատելություն սերմանելու համար»։

«Նրա մենախոսությունն իմ ընտանիքի մասին կատակերգություն չէ. նրա խոսքերը քայքայիչ են և սրում են Ամերիկայի քաղաքական վիճակը։ Դեռ քանի՞ անգամ ABC-ի ղեկավարները կարդարացնեն Քիմմելի հրեշավոր վարքագիծը՝ ի վնաս մեր հասարակության»,- գրել է առաջին տիկինը։

Քիմմելն իր կատակն անվանել է «շատ նուրբ»՝ բացատրելով, որ «դա, իհարկե, կատակ էր նրանց տարիքային տարբերության և այն ուրախության արտահայտության մասին, որը տեսնում ենք նրա դեմքին ամեն անգամ, երբ նրանք միասին են»։

«Դա շատ նուրբ քննադատություն էր նրա գրեթե 80 տարեկան լինելու և Մելանյայի՝ ինձանից փոքր լինելու մասին։ Դա ոչ մի կերպ սպանության կոչ չէր։ Եվ նրանք դա գիտեն։ Ես տարիներ շարունակ բարձրաձայնել եմ, ի թիվս այլ բաների, զենքի բռնության մասին։ Բայց ես հասկանում եմ, որ առաջին տիկինը դժվար հանգստյան օրեր է ունեցել և, հավանաբար, այդ տանը յուրաքանչյուր հանգստյան օրեր բավականին նյարդային են։ Ես նաև համաձայն եմ, որ ատելության խոսքը և բռնության կոչերը մենք պետք է մերժենք։ Ես այդպես եմ կարծում, և կարծում եմ, որ մեղմացնելու լավ մեկնարկային կետը ձեր ամուսնու հետ այդ մասին խոսելն է։ Դոնալդ Թրամփը կարող է ասել այն, ինչ ուզում է, ինչպես դուք կարող եք, ինչպես ես կարող եմ։ Որովհետև Առաջին փոփոխության համաձայն՝ մենք՝ ամերիկացիներս, ունենք խոսքի ազատության իրավունք»,- ասել է Քիմմելը։

Դրանից հետո, սակայն, ԱՄՆ առաջին տիկինը մեղադրվում է երեսպաշտության մեջ. շատերը նշում են, որ հենց իր ամուսնու ագրեսիվ հռետորաբանությունն է «քայքայում երկիրը», և որ նա պատասխանատու է «Ամերիկայի քաղաքական անկայունության» համար։

«Ի դեպ, սա ձեր ամուսինն է»,- գրել է օգտատերերից մեկը՝ կցելով Թրամփի սքրինշոթը, որտեղ նա ուրախանում է ՀԴԲ նախկին տնօրեն Ռոբերտ Մյուլլերի մահվան համար։

«Ճանաչո՞ւմ եք այս տղային»,- հարցրել է մեկ ուրիշը՝ հրապարակելով Դոնալդ Թրամփի սքրինշոթը, որտեղ նա վերահրապարակում է դեմոկրատներին կախաղան հանելու կոչ անող տեսանյութը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի