Թուրքիայում մայիսի 1-ի տոնակատարություններից առաջ տասնյակ մարդիկ են ձերբակալվել

Լուրեր

02.07.2026 | 13:41
«Կոնկրետ օրինակով եմ ցույց տալիս, թե ձեր նախագիծն ինչ բոբիկ ա»․ Գեղամ Մանուկյանը՝ ընտրական ցենզի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:35
Մինչև ընտրարշավի մեկնարկն արդեն 50-ից ավելի քաղբանտարկյալ ունեինք․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:29
Շվեդիայում ՌԴ դեսպանատունն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
02.07.2026 | 13:21
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամ
02.07.2026 | 13:14
Մենք ձեզ հետ ենք․ ֆոն դեր Լայենի հայերեն գրառումը
02.07.2026 | 13:12
Անհեթեթություն է, կոռեկտ չէ. Ալեն Սիմոնյանը` ՀՀ նախագահ ընտրվելու տեղեկությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 13:05
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
02.07.2026 | 13:00
Ի՞նչ քայլեր կանի ԵՄ-ն, եթե ՌԴ-ն թանկացնի ՀՀ մատակարարվող գազը՝ ֆոն դեր Լայենը պարզաբանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:50
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ հանգստանալ. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:44
«Բացառում եմ, 2013-ի սցենարը չի կրկնվի»․ Փաշինյանը՝ ՌԴ-ի ճնշման ներքո ԵՄ մերձեցումից հրաժարվելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:36
ՌԴ-ն Ուկրաինայի դեմ 74 հրթիռ և շուրջ 500 ԱԹՍ է կիրառել․ Կիևում զոհերի թիվը հասել է 13-ի
02.07.2026 | 12:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
02.07.2026 | 12:25
Դուք շուտով կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ օգնելու բազմազանեցնել առևտուրը․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:18
«Բարև ձեզ, ինչի՞ եք եկել», «Ո՞վ եք Դուք, որ ասեք՝ ինչի եք եկել»․ բանավեճ ԱԺ-ում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.07.2026 | 12:16
ՀՀ-ն կդառնա ԵՄ անդամության կարգավիճակ չունեցող առաջին երկիրը, որի նկատմամբ ԵՄ-ն կկիրառի այս գործիքը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մայիսի 1-ին նշվող Աշխատավորների միջազգային օրվան ընդառաջ՝ Ստամբուլում ձերբակալվել է շուրջ 40 մարդ, այդ թվում՝ լրագրողներ, արհմիությունների անդամներ և ընդդիմադիր գործիչներ, գրում է Turkish minute-ը։

Ստամբուլի դատախազությունը լրագրողներին հայտնել է, որ 62 անձի նկատմամբ կալանքի և խուզարկության օրդեր է տրվել, որոնցից 46-ը համարվել են «հավանական հարձակումներ իրականացներ»։ Նշվում է, որ 46-ից 39-ը ձերբակալվել է Ստամբուլում և մոտակա Քոջաելիում։

Թուրքիայի լրատվամիջոցների և իրավունքի ուսումնասիրությունների (MLSA) կազմակերպությունը, որը մամուլի և իրավական ազատության մարմին է, հայտարարել է, որ ոստիկանական խուզարկություններ են իրականացվել փաստաբանի տանը և ընդդիմադիր «Özgür Gelecek» ու «Yeni Demokrasi» թերթերի խմբագրություններում, որտեղ դռները «կոտրվել են»։

Փաստաբան Սերհաթ Ալանի համաձայն, որի տունը խուզարկվել է, «նրան ներկայացվել են 46 անձի վերաբերյալ կալանքի փաստաթղթեր», նշել է MLSA-ն։

«Քանի որ այս գործը ենթակա է 24-ժամյա գաղտնիության կարգադրության, փաստաբանների հետ կապվելու սահմանափակումներ են դրվել»,- հավելել է նա։

Քրդամետ «Ժողովուրդների  հավասարություն և ժողովրդավարություն» կուսակցությունը (DEM), որը Թուրքիայի խորհրդարանի երրորդ խոշորագույն խմբակցությունն ունի, դատապարտել է կատարվածը, որն անվանել է «ձախերի և սոցիալիստների, ինչպես նաև ուսանողական կազմակերպությունների դեմ ուղղված գործողություններ» մայիսի 1-ից առաջ։

«Բազմաթիվ ընկերներ են ձերբակալվել»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ, որ գործողությունները նպատակ ունեին «նեղացնել ժողովրդավարական քաղաքականության տարածքը», և որ դրանք «կխորացնեն սոցիալական լարվածությունը»։

Մայիսի 1-ին ամեն տարի Թուրքիայում մեծ ոստիկանական ուժեր են տեղակայվում, իսկ Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակի շուրջը մեծ տարածք է փակվում տոնին նախորդող երեկոյան։

Անցյալ տարի բողոքի ցույցերը տեղափոխվել էին քաղաքի Քադըքյոյ թաղամաս, որտեղ ձերբակալվել է ավելի քան 400 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի