Ալիևի հատուկ ներկայացուցիչը Վատիկանում քննարկել է Հարավային Կովկասում խաղաղությունը
Քաղաքականություն
28.04.2026 | 15:03
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը մի շարք հանդիպումներ է ունեցել Վատիկանում։ Վատիկանում Ադրբեջանի դեսպանատունն այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ աշխատանքային այցի ընթացքում Ամիրբեկովը հանդիպել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի և Սուրբ Աթոռի պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների քարտուղար Պոլ Ռիչարդ Գալագերի հետ։
«Քննարկումները կենտրոնացած էին Ադրբեջանի և Վատիկանի միջև հարաբերությունների ու դրանց հետագա հաջող զարգացման վրա քաղաքական և մարդասիրական ոլորտներում, Հարավային Կովկասում խաղաղության և բարգավաճման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վրա»,- ասվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի