Ինդոնեզիայում գնացքի վթարի հետևանքով զոհվել է 14 մարդ, ավելի քան 80-ը՝ վիրավորվել

Լուրեր

17.08.2026 | 11:31
ՊԵԿ-ը բացահայտել է 3.4 մլրդ դրամի կեղծ հարկային հաշիվների շրջանառության սխեմա
17.08.2026 | 11:22
«102-րդ բազայի վրա ավել փող եք գրել, հետո ասում եք՝ խի ա ՌԴ-ի հետ հարաբերությունները վատ»․ Ալեքսանյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 11:13
ԵՄ-ն նախատեսում է ՌԴ-ի դեմ ամենածավալուն պատժամիջոցների փաթեթը մշակել․ Կալլաս
17.08.2026 | 11:05
Բանավոր հրահանգ էիք տվել, որ 56 հազար բնակչություն ունեցող համայնքը հոսանքազրկեն․ Գարիկ Սարգսյանը՝ Դավիթ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 10:54
Թրամփի բանագնացը հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի հետ
17.08.2026 | 10:46
Թավրիզ–Երևան չվերթները երկու տարվա դադարից հետո կվերականգնվեն
17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
Բոլորը

Ինդոնեզիայում գիշերը երթևեկող գնացքը բախվել է մեկ այլ՝ կանգնած գնացքին, որի հետևանքով զոհվել է 14 մարդ, տասնյակները վիրավորվել են: Նախագահ Պրաբովո Սուբիանտոն հրամայել է հետաքննություն սկսել։ Պաշտոնյաները ավարտել են գրեթե 12-ժամյա փրկարարական աշխատանքները մայրաքաղաք Ջակարտայից արևելք գտնվող Բեկասի Թիմուր կայարանի մոտակայքում, որտեղ բախումից հետո անձնակազմը բացել է վնասված վագոնները, գրում է Le Monde-ը:

Պետական ​​երկաթուղային KAI օպերատորն առավոտյան հայտարարել է, որ զոհերի թիվը հասել է 14-ի: Եվս 84 մարդ բժշկական օգնության կարիք է ունեցել, ասվում է հաղորդագրության մեջ՝ առանց նշելու, թե քանիսն են դեռևս մնում հիվանդանոցներում:

KAI-ի խոսնակ Ֆրանկոտո Վիբովոյի խոսքով՝ տաքսին, ըստ երևույթին, բախվել է գնացքի երկաթուղային անցման ժամանակ, ինչի հետևանքով այն կանգ է առել գծերի վրա, որտեղ տեղի է ունեցել բախումը։

Agence France-Presse-ի լրագրողը դեպքի վայրում ականատես է եղել, թե ինչպես են մարդկանց դուրս բերում փլատակներից ու տանում սպասող շտապօգնության մեքենաներ։ Զինվորականները, հրշեջ ծառայությունը, ազգային որոնողական-փրկարարական գործակալությունը և Կարմիր խաչը օգնել են հաջորդած զանգվածային տարհանման աշխատանքներին։

Նախագահ Պրաբովո Սուբիանտոն այցելել է Բեկասիի հիվանդանոցում գտնվող հիվանդներին, ցավակցություն հայտնել մահացածների հարազատներին և ասել, որ հրամայել է «անհապաղ հետաքննություն»։ Նա նաև հանձնարարել է Բեկասիում էստակադա կառուցել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի