ՌԴ-ում արգելվել է Հայաստանից ներկրված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

ՌԴ պետական ​​«Честный знак» պիտակավորման համակարգը կասեցրել է Հայաստանի «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքն առցանց և ոչ առցանց խանութներում: Առաջադեմ տեխնոլոգիաների զարգացման կենտրոնի (պիտակավորման օպերատոր) գլխավոր տնօրենի տեղակալ Ռևազ Յուսուպովը ՌԲԿ-ին ասել է, որ շրջանառության մեջ է եղել 338,000 շիշ, որոնք այժմ արգելափակված են՝ մինչև ստուգման ավարտը։

Կասեցումը, իբր, պայմանավորված է Ռոսպոտրեբնադզորի նամակով, որում գործակալությունը նշում է «Ռուսաստանի քաղաքացիների կյանքին և առողջությանն ուղղված հնարավոր վնասը կանխելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու» անհրաժեշտության մասին։ Արգելափակման պատճառը «պարտադիր պահանջների խախտումներն» են, հավելել է աղբյուրը։

Արգելքը վերաբերում է 2026 թվականի փետրվարի 17-ին և 2026 թվականի մարտի 5-ին արտադրված ապրանքներին։ Ըստ Յուսուպովի՝ «դրանք սպառողներին չեն հասնի մինչև ստուգման ավարտը»։

Նշվում է, որ 2024 թվականին Հյուսիսային Օսիայի բնակչի թունավորումից հետո պիտակավորման համակարգն արդեն կասեցրել էր «Ջերմուկի» 2,5 միլիոն շշի վաճառքը։ Պարզվել էր, որ շշի մեջ, հանքային ջրի փոխարեն, իբր, քացախաթթու է եղել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի