Խախտում առանց պատժի. ի՞նչպես է Հայաստանում գործում գենդերային հավասարության իրավունքը. «Իրազեկ քաղաքացիների միավորում»

Լուրեր

09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
09.03.2026 | 22:10
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.03.2026 | 21:57
Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել
09.03.2026 | 21:44
Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը
09.03.2026 | 21:30
Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:13
Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:00
Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:49
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
09.03.2026 | 20:38
Կիպրոսի վրա հարձակումը հարձակում է ամբողջ Եվրոպայի վրա. Մակրոնը՝ Պաֆոսում
Բոլորը

Գենդերային հավասարությունը, որպես հիմնարար սկզբունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է և հանդիսանում է ժողովրդավարական պետության հիմնարար հատկանիշներից մեկը:

Հայաստանը, անկախությունից ի վեր, ստորագրել և միացել է բազմաթիվ միջազգային պայմանագրերի ու կոնվենցիաների, որոնք պահանջում են ապահովել կանանց և տղամարդկանց իրավունքների հավասարությունը:

Բացի դա, Հայաստանը 2013 թ. մայիսի 20-ին ընդունել է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, իսկ ՀՀ Սահմանադրությամբ, Քրեական և Աշխատանքային օրենսգրքերով ամրագրված են դրույթներ, որոնք ևս արգելում են սեռերի միջև խտրականությունը:

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հետազոտության համաձայն, սակայն, սեռով պայմանավորված խտրականության արգելքները բավարար նախապայման չեն այդպիսի վարքագիծը բացառելու համար:

Ուսումնասիրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ գենդերային խտրականությունը կարող է տարբեր հետևանքներ ունենալ այդպիսի վարքագիծ դրսևորողի համար: ԵԽ Նախարարների կոմիտեի «Սեռի հիմքով խտրականության դեմ իրավական պաշտպանության մասին» թիվ R(85)2 հանձնարարականի V կետի համաձայն, գենդերային խտրականության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը պետք է պարունակի այնպիսի իրավական պաշտպանության միջոցներ և սանկցիաներ, որոնք արդյունավետ են խտրականության դեմ պայքարի համար:

Խոսքը, ըստ այդմն, գնում է խտրականությունը կանխարգելող որոշումների և այդպիսի որոշումները չկատարելու դեպքում նախատեսված վարչական և անհրաժեշտության դեպքում՝ քրեական սանկցիաների մասին:

ՀՀ օրենսդրությունը, սակայն, ի դեմս, «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի, նման խտրականության արգելքը խախտելու համար միջոցներ կամ սանկցիաներ չի սահմանում:

Բացի դա, ՀՀ քրեական օրենսգիրքը, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը և ՀՀ քաղաքացիական օրենսգրքը, ըստ սույն ուսումնասիրության, նույնպես գենդերային խտրականության որևէ դրսևորման համար որևէ քրեական պատիժ, վարչական տուգանք կամ պատասխանատվության այլ միջոց (օրինակ, նյութական կամ ոչ նյութական վնասի փոխհատուցում, լիցենզիայի կասեցում և այլն) չեն սահմանում:

ՀՀ օրենսդրական ակտերում սեռի հիմքով խտրականության վերաբերյալ նորմերը վերաբերում են խտրականության բացառման օրենսդրական արգելքին, որոնք կրում են ընդհանուր բնույթ և երբեմն հանդիսանում են իրավունքի սկզբունքի (օրենքի առջև բոլորի հավասարության, գործի քննության ընթացքում կողմերի հավասարության և այլն) դրսևորում: Գենդերային խտրականության դրսևորումների դեպքում կիրառվող պատասխանատվության միջոցներն իրավական կարգավորման ենթարկված չեն:

Ստացվում է, որ Հայաստանում ստեղծված է մի իրավիճակ, երբ մի կողմից կան գենդերային խտրականությունն արգելող օրենքներ, սակայն չկան այդ արգեքը խախտելու համար սահմանված սանկցիաներ, ինչի արդյունքում գենդերային խտրականությունն արգելող նորմերը կրում են ընդամենը դեկլարատիվ բնույթ:

Միջազգային փորձի ուսումնասիրությունը, սակայն, ցույց է տալիս, որ բազմաթիվ երկրներում գենդերային խտրականության արգելքը խախտելու համար նախատասված է պատասխանատվություն, իսկ առավել ընդունված պատասխանատվության միջոցներն են նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցումը (Ավստրիա, Բելգիա, Չեխիա, Դանիա, Էստոնիա, Լատվիա, Ֆրանսիա, Իտալիա և այլն), ինչպես նաև տուգանքներն ու վարչական պատասխանատվության միջոցները (Նորվեգիա, Լեհաստան, Ռումինիա, Սլովակիա, Չեխիա և այլն):

«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ ուսումնասիրության հեղինակները, ըստ այդմ, առաջարկում են ՀՀ համապատասխան օրենսդրական ակտերում սահմանել քրեական, վարչական և նյութական պատասխանատվության միջոցներ՝ գենդերային խտրականություն դրսևորելու դեպքերի համար:

 

Վահե Ղուկասյան

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման բովանդակությունն արտահայտում է միայն «Իրազեկ քաղաքացիների միավորման» տեսակետը, այլ ոչ Եվրոպական միության և «Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան» կազմակերպության դիրքորոշումը։