Թբիլիսիում ԵՄ դեսպանը կանչվել է Վրաստանի ԱԳՆ

Լուրեր

25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկիի հետ։ Դիվանագետը կանչվել է նախկինում արված հայտարարությունների կապակցությամբ։ Բրյուսելում ունեցած ելույթում Պավել Գերչինսկին հայտարարել էր, որ Վրաստանը գտնվում է խաչմերուկում, և «առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում կայացված որոշումները կհստակեցնեն՝ արդյո՞ք Վրաստանը կմիանա եվրոպական երկրների ընտանիքին, թե՞ կվերադառնա իր մութ անցյալ»։

Ըստ Վրաստանի ԱԳՆ-ի՝ դեսպանի և նախարարի միջև հանդիպումից հետո Բոճորիշվիլին ընդգծել է, որ Բրյուսելի ներկայիս քաղաքականությունը Վրաստանի նկատմամբ, ձեռնարկված քայլերը և արված հայտարարությունները խաթարում են կողմերի միջև վստահությունը, վնասում Վրաստանի ու Եվրամիության միջև գործընկերությանը։

«Ցավոք, Բրյուսելի գործողությունները կարելի է գնահատել միայն որպես վրացական հասարակության հետագա բևեռացմանը և արմատական ​​օրակարգի խրախուսմանն ուղղված քայլեր։ Նախարարը նշել է, որ Վրաստանի իշխանությունները մշտապես արտահայտել են կառուցողական երկխոսության իրենց պատրաստակամությունն ու Եվրամիությունից ակնկալում են արդար և հարգալից հարաբերություններ»,- ասվում է Վրաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Պավել Գերչինսկիի հայտարարությունը քննադատության է արժանացել իշխող կուսակցության կողմից: «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի շեղվել եվրոպական ուղուց, մինչդեռ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ «[դեսպանը] սպառնում է վրաց ժողովրդին քաղաքացիական պատերազմով և աղքատացմամբ, որ դա նրա ուղղակի սպառնալիքն է, և տեղին կլինի նրան կանչել ԱԳՆ»:

Վերջին տարիներին իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մի շարք օրենքներ է ընդունել, որոնք ԵՄ առաջնորդները համարել են Վրաստանի եվրոպական ձգտումներին հակասող: Այս միջոցառումները զգալիորեն սահմանափակել են անկախ լրատվամիջոցների և ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորումը և խստացրել ցույցերի համար կանոնակարգերը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի