Իոաննիսյանին հարցրեք` 2022-ին «Իմ քայլը» հիմնադրամի անունը կապ ունե՞ր համանուն դաշինքի հետ. Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.06.2026 | 14:05
Մայրն ու տատը մեղավոր են ճանաչվել նորածնի մահվան գործով, բայց չեն ազատազրկվի
19.06.2026 | 13:56
Հայաստանը պաշտպանական տեխնոլոգիաների սպառողից վերածվում է բարձր տեխնոլոգիական արդյունք առաջարկող գործընկերոջ․ Մխիթար Հայրապետյանի ելույթը՝ Փարիզում
19.06.2026 | 13:47
Միհրան Պողոսյանը միանում է Սամվել Կարապետյանի կոչին
19.06.2026 | 13:42
Ուշադրություն չպետք է դարձնենք. ՔՊ-ականը` Զատուլինի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:34
Դավիթ Ղազինյանը դատի է տվել ԿԸՀ-ին․ պահանջում է իր մասով երկու որոշումներն անվավեր ճանաչել
19.06.2026 | 13:30
Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի
19.06.2026 | 13:22
Ինչո՞ւ չեք գալիս ԱԺ նիստերին. հարց` Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.06.2026 | 13:14
ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ պարտավոր է որոշում կայացնել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո
19.06.2026 | 13:07
Կալանքից ազատ է արձակվել Նորագավիթում 2 պատերազմների մասնակցի աղմկահարույց սպանության գործով ինքնաձիգից կրակահերթ արձակած մեղադրյալը
19.06.2026 | 12:57
Իսրայելի կողմից Լիբանանին հարվածների հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել
19.06.2026 | 12:45
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի պահուստարանի կափարիչը պայթել է ռուսական ՀՕՊ-ի հրթիռից
19.06.2026 | 12:36
Լոռու Ուռուտ գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
19.06.2026 | 12:25
Պատգամավորի թեկնածուներ են կալանավորվել // ՀՀ-ն ու Airbus Helicopters-ը պայմանագիր են ստորագրել․ ԼՈՒՐԵՐ
19.06.2026 | 12:19
Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում զոհեր կան, այդ թվում՝ օտարերկրյա նավի անձնակազմի անդամ
19.06.2026 | 12:15
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Բոլորը

«Ուրախ եմ, որ Դանիել Իոաննիսյանն ինչ-որ մի փուլում, մի քանի տարի անց բացահայտել է իր համար, որ «Իմ քայլը» հիմնադրամը ասոցացվում է նախկին խմբակցության անվան հետ, նույնն է կրկնում և այլն, և այլն, և հիմա նման հայց է ներկայացնում: Իսկ թե դա իրականում խախտում է, թե՝ ոչ, կերևա դատարանում: Դանիել Իոաննիսյանի «Անկախ դիտորդ» կազմակերպությունը գործում էր նաև 2022 թվականին, և խնդրում եմ անպայման հարցրեք՝ 22 թվականին «Իմ քայլը» հիմնադրամի անվանումը որևէ կապ ունե՞ր «Իմ քայլը» համանուն դաշինքի հետ, մո՞տ էր, թե՞ այն ժամանակ տարբեր անուններ էին հնչում»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանը։

Հարցին՝ արդյոք ինքը որևէ խախտում տեսնո՞ւմ է, Հակոբյանը պատասխանեց․ «Ես մեջբերեցի բոլոր օրենքները, որոնք վերաբերելի են տվյալ իրավիճակի համար, և առնվազն իմ տեսակետից, իսկ ես մասնագետ չեմ, տպավորությունը այդպիսին է: Դատարանում կերևա, գուցե պարտվենք, գուցե՝ ոչ: Դա կերևա: Չեմ ուզում առաջ անցնենք իրադարձություններից և մեզ վերագրենք դատավորի դերակատարում»։

Հիշեցնենք՝ «Անկախ դիտորդ» դաշինքը դիմել է Վարչական դատարան և պահանջում է 15 դրվագով վարչական պատասխանատվության ենթարկել «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավար Աննա Հակոբյանին։ Խախտման համար նախատեսված տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկ։

«Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 6.1 մասը ենթադրում է, որ այն հիմնադրամները, որոնք աֆիլացվում են այս կամ այն կուսակցության հետ, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը ընտրությունների վերաբերյալ Հանրապետության նախագահի հրամանագիրը ուժի մեջ մտնելու պահից ի վեր»,- Factor TV-ի հետ զրույցում նշել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը։

Նա պնդել է, որ «Իմ քայլը» հիմնադրամն ասոցացվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։ Մասնավորապես, հոգաբարձուների խորհրդի նախագահ Լենա Նազարյանն իշխող ՔՊ խմբակցության գործող պատգամավոր է։

«Նաև անվանումով՝ «Իմ քայլը» այն դաշինքի անվանումն էր, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կազմել էր Երևանի ավագանիում և Ազգային ժողովի ընտրություններում՝ նախորդ գումարման Ազգային ժողովում։ «Իմ քայլը» բրենդ էր, որը «Քաղաքացիական պայմանագիրն» օգտագործում էր»,- նշել էր Իոաննիսյանը։

Նրա գնահատմամբ՝ հիմնադրամը պետք է դադարեցներ գործունեությունը, սակայն շարունակել է։

Աննա Հակոբյանը այսօրվա ասուլիսում ընդգծեց, որ դիմել է իր փաստաբանական թիմին՝ ուսումնասիրելու Դանիել Իոաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հաղորդում ներկայացնելու հնարավորությունը, ինչպես նաև «Անկախ դիտորդ» դաշինքի դեմ հայց ներկայացնելու տարբերակը՝ «Իմ քայլը» հիմնադրամի գործարար համբավին և հեղինակությանը հասցված վնասները հատուցելու պահանջով։

Մանրամասները՝ տեսանյութում։