Լրագրողի նկատմամբ բռնության 1, իրավունքների խախտումների 29 դեպք է գրանցվել. ԽԱՊԿ-ն ամփոփեց եռամսյակը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
05.09.2026 | 10:05
ՊՍԺ-ն նոր պայմանագիր է կնքել Լուիս Էնրիկեի հետ
04.09.2026 | 23:57
Էդուարդ Սպերցյանի գոլն օգնեց «Ալ Ահլիին» վստահ հաղթանակ տանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ես այսօր այստեղ եմ եկել լավ լուրով. 2026 թվականի առաջին եռամսյակի ընթացքում լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը բոլոր կատեգորիաներով նվազել է, եթե մենք համեմատենք անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ Առաջին եռամսյակի ընթացքում ընդհանուր առմամբ բոլոր կատեգորիաներով խախտումների թիվը 30 է. դրանցից մեկը ֆիզիկական բռնություն է, յոթը՝ տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումներ, և 22-ը՝ տարատեսակ ճնշումներ են․ դրանք կարող են լինել սպառնալիքներ, դրանք կարող են լինել ֆեյսբուքյան, ուրեմն, վիրավորանքներ, զրպարտություն և այլն»,- այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը՝ ամփոփելով 2026 թվականի առաջին եռամսյակը։

Նրա փոխանցմամբ՝ այդ վիրավորական արտահայտությունները, սպառնալիքները եռամսյակի ընթացքում ութն են եղել, կսկ դրանցից յոթը իշխանության ներկայացուցիչների կողմից են արվել.

«Եվ այս առումով, իհարկե, բավականին մտահոգիչ է այդ փաստը»։

Անդրադառնալով արձանագրված ֆիզիկական բռնության մեկ դեպքին, Մելիքյանը պարզաբանեց՝ միջադեպը տեղի է ունեցել խորհրդարանում.

«Երբ բավականին, այսպես վիճահարույց հիմնավորումներով հավատարմագրումից զրկված լրագրողին անվտանգության ծառայության աշխատակիցների ուժի գործադրմամբ հեռացրեցին խորհրդարանից։ Դա մինչև հիմա լրագրողական համայնքի ներսում էլ տարաբնույթ բանավեճերի տեղիք է տալիս, բայց մենք այս առիթով ի սկզբանե հայտարարությամբ ենք հանդես եկել։ Մենք ուշադիր կհետևենք զարգացումներին, հատկապես, որ այդ լրագրողը առաջին ատյանի դատարանում այդ որոշումը վիճարկելիս հաջողության էր հասել»։

Մանրամասները՝ տեսանյութում։