Նոր շուկայի մոդելի արդյունքում ակնկալում ենք առնվազն էներգիայի սակագների զսպում. Գարեգին Բաղրամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

2018 թվականի հուլիսի 1-ին ընդունվել է Էներգետիկայի մասին օրենքում փոփոխություններ, որով նախատեսվում է որոշակիորեն բարելավել այսօրվա գործող էներգետիկ շուկայի մոդելը և մեկ գնորդ-վաճառող մոդելից անցում կատարել ավելի ազատական մոդելին: Այսօր՝ նոյեմբերի 21-ին հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

«Մինչև 2020-2021 թթ. պետք է անցնենք նոր՝ ավելի ազատական մոդելի: Հիմնական փոփոխությունները, որոնք նախատեսում է օրենսդրությունը, նոր մատակարարների ինստիտուտի ներմուծումն է էներգահամակարգ: Այսինքն՝ մատակարարման մասով ստեղծվելու է մրցակցային դաշտ: Նոր շուկայի մոդելի արդյունքում նախատեսում ենք, որ կունենանք միջսահմանային առևտրի ավելացում, ինչը հնարավորություն կստեղծի ներմուծել ավելի էժան էլեկտրաէներգիա և, բնականաբար, ունենալ նաև կա՛մ սակագների որոշակի նվազեցում, կա՛մ գոնե եղած սակագների զսպում»,- նշեց Գարեգին Բաղրամյանը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ մեծ տեմպերով շարունակվում են հայկական ատոմակայանի կյանքի երկարաձգման աշխատանքները. «Մի քանի օրից կգործարկենք նոր տուրբինը: Ամբողջությամբ փոխարինվել են տուրբինն ու գեներատորը: Հաջորդ տարի նախատեսվում է երկրորդ տուրբինի փոխարինում»:

Ընդհանուր առմամբ, ըստ պաշտոնյայի, աշխատանքների ավարտին ատոմակայանում կունենանք շուրջ 10 տոկոսով հզորության ավելացում՝ նույն վառելիքի ծախսի պարագայում:

Մանրամասները՝ տեսանյութում: