ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը հայտարարել է, թե Մոլդովայի և Հայաստանի հազարավոր ՀԿ-ներ, իբր, աշխատում են վարկաբեկել ՌԴ-ի հարաբերությունները
Մոլդովայի և Հայաստանի բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են վարկաբեկել Ռուսաստանի հետ հարաբերությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Եթե նայեք վիճակագրությանը, Մոլդովայում ներկայում գրանցված են շուրջ 14,000 ՀԿ-ներ։ Հայաստանում՝ շուրջ 9,000։ Եվ բոլորն էլ աշխատում են… գուցե ոչ բոլորը, բայց մեծամասնությունը հստակ աշխատում է երկկողմ հարաբերությունները վարկաբեկելու, հարևան երկրներում ինտեգրացիոն գործընթացները վարկաբեկելու ուղղությամբ»,- հայտարարել է Շևցովը լրագրողների հետ զրույցում։
Ավելի վաղ նա հայտարարել էր, թե «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին «Երևանի հայտարարությունները տարօրինակ են հնչում»։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի