Ռազմական ծախսերը կտրուկ աճել են Եվրոպայում ու Ասիայում՝ հասնելով 16 տարվա ընթացքում չտեսնված մակարդակի. SIPRI

Լուրեր

27.04.2026 | 20:27
ՀՔԱՎ-ը ահազանգում է ընտրովի արդարադատության մասին․ քրեական վարույթ է նախաձեռնվել միայն Ուրիխանյանի հրապարակումների հիմքով
27.04.2026 | 20:12
TRIPP-ը նախագիծ է, որի լիակատար սեփականատերը Հայաստանն է. ՀՀ ԱԳ փոխնախարար
27.04.2026 | 20:00
ՔՊ-ում ավելի շատ գործիչներ կան, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի անդամ են եղել, քան՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության մեջ․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:47
Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիայի տեխնիկական տնօրենը ժամանել է Երևան․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.04.2026 | 19:33
Ժողովրդի դատարան․ ՀՀ-ում ներդրվելու է երդվյալ ատենակալների ինստիտուտը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 19:29
ՀՀ նախագահը դատավոր է նշանակել
27.04.2026 | 19:15
«Կրասնոդարի» մարզիչը բացատրել է՝ ինչու է երկրորդ խաղում անընդմեջ փոխարինել Էդուարդ Սպերցյանին
27.04.2026 | 19:00
Պուտինը կուզենա՝ ամենառուսամետ գործիչն ընտրվի ՀՀ վարչապետ, բայց չի նշանակում՝ Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատի․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:48
Տիկին Հակոբյանը ծանր է տանում դատական հայցի ներկայացումն իր դեմ. հետ չենք վերցնելու. Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:42
Մոսկվայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ
27.04.2026 | 18:34
Պաշտոնյայի կին լինելուց առաջ ես ՀՀ քաղաքացի եմ, և դուք խախտում եք իմ իրավունքը. Հակոբյանը` լրագրողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:25
Պուտինն Արաղչիի հետ հանդիպմանը հայտնել է, որ անցյալ շաբաթ ուղերձ է ստացել Իրանի գերագույն առաջնորդից
27.04.2026 | 18:19
«Ֆոքսիսը»՝ բասկետբոլի կանանց Հայաստանի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.04.2026 | 18:10
Աննա Հակոբյանն ուզում է դատի տալ Իոաննիսյանին // Մեքենա վարելու ուսուցումը կարող է պարտադիր դառնալ․ ԼՈՒՐԵՐ
27.04.2026 | 18:01
Մերցը հայտարարել է, թե ԱՄՆ-ը «նվաստացած է» և ռազմավարություն չունի Իրանի հետ հակամարտության հարցում
Բոլորը

Համաշխարհային ռազմական ծախսերը 2025 թվականին աճել են գրեթե 3%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Եվրոպայում և Ասիայում պաշտպանական ծախսերի աճով։ Եվրոպական պաշտպանական ծախսերը 2024 թվականի համեմատ աճել են 14%-ով՝ հասնելով 864 միլիարդ դոլարի, իսկ Ասիա-Օվկիանիայում աճը կազմել է 8,1%՝ հասնելով 681 միլիարդ դոլարի, ասվում է Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) ամենամյա «Աշխարհի ռազմական ծախսերի միտումները» զեկույցում, գրում է CNN-ը։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին ամբողջ աշխարհում ռազմական ծրագրերի վրա ծախսվել է գրեթե 2,9 տրիլիոն դոլար, ինչը 2,9%-ով ավելի է նախորդ տարվա համեմատ: SIPRI-ի տվյալներով՝ այս ցուցանիշը կազմում է աշխարհի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2,5%-ը, ինչն ամենաբարձրն է 2009 թվականից ի վեր։

ԱՄՆ-ը, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հնդկաստանն ամենամեծ ռազմական ծախսերն են արել, որոնք միասին կազմել են համաշխարհային ցուցանիշի 58%-ը։ Թեև զեկույցում նշվում է, որ ընդհանուր ծախսերի տարեկան աճը նվազել է 2024 թվականին գրանցված 9,7% աճի համեմատ, ասվում է, որ դա հիմնականում պայմանավորված է եղել նրանով, որ Միացյալ Նահանգները 2025 թվականին Ուկրաինային զինելու համար նոր ծախսեր չի հաստատել:

Զեկույցում նաև նշվում է, որ երբ ԱՄՆ-ը հանվում է վիճակագրությունից, պաշտպանության վրա համաշխարհային ծախսերը 2025 թվականին աճել են 9,2%-ով։

ԱՄՆ-ը դեռ մնում է աշխարհում ռազմական ծախսերի առաջատարը՝ 954 միլիարդ դոլար 2025 թվականին, որին հաջորդում են Չինաստանը՝ շուրջ 336 միլիարդ դոլարով, և Ռուսաստանը՝ 190 միլիարդ դոլարով։

Սակայն ծախսերի աճը գլխավորել են ԱՄՆ դաշնակիցներն ամբողջ աշխարհում, ինչը բացահայտում է որոշ փոփոխություններ։

«2025 թվականին ՆԱՏՕ-ի եվրոպական անդամների ռազմական ծախսերն աճել են ավելի արագ, քան 1953 թվականից ի վեր ցանկացած պահի, ինչն արտացոլում է Եվրոպայի ինքնաբավության շարունակական ձգտումը՝ միաժամանակ Միացյալ Նահանգների կողմից դաշինքի ներսում բեռի բաշխումն ուժեղացնելու ճնշման հետ մեկտեղ»,- նշել է SIPRI-ի ռազմական ծախսերի և զենքի արտադրության ծրագրի հետազոտող Ջեյդ Գիբերտո Ռիկարդը։

ՆԱՏՕ-ի երկրներից մեծ աճ են գրանցել, Բելգիան (59%), Իսպանիան (50%), Նորվեգիան (49%), Դանիան (46%), Գերմանիան (24%), Լեհաստանը (23%) և Կանադան (23%)։ Գերմանիայի 114 միլիարդ դոլարի ընդհանուր ռազմական ծախսերը նրան դասում են աշխարհում 4-րդ տեղում։

Ասիական երկրներից Ճապոնիան ռազմական ծախսերը մեծացրել է 9,7%-ով՝ հասցնելով 62,2 միլիարդ դոլարի, ասվում է զեկույցում: Ճապոնիայի ՀՆԱ-ի մասնաբաժնի առումով պաշտպանության վրա ծախսված 1,4%-ը երկրի համար ամենաբարձր ցուցանիշն է 1958 թվականից ի վեր, ասվում է զեկույցում։ Միևնույն ժամանակ, Թայվանը, որը Չինաստանը համարում է իր տարածքի մաս, իր ռազմական ծախսերը մեծացրել է 14,2%-ով՝ հասցնելով 18,2 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 2,1%-ը), ինչը, SIPRI-ի տվյալներով, ամենամեծ աճն է առնվազն 1988 թվականից ի վեր։

Զեկույցում նշվում է, որ Չինաստանի պաշտպանական ծախսերն աճել են 7,4%-ով՝ վերջին տասնամյակում ամենամեծ տարեկան աճը և 31-րդ տարին անընդմեջ, քանի որ Պեկինը քայլեր է ձեռնարկում իր զինված ուժերն արդիականացնելու՝ 2035 թվականի նպատակին հասնելու ուղղությամբ։

ՀՆԱ-ի տոկոսային հարաբերակցությամբ Ուկրաինան աշխարհում ամենամեծ ռազմական ծախսեր կատարողն է՝ մոտավորապես 40%, և զբաղեցնում է 7-րդ տեղն աշխարհում:

Ռուսաստանն իր ՀՆԱ-ի 7,5%-ը հատկացրել է ռազմական ծախսերին, ինչը 5,9%-ով ավելի է, քան 2024 թվականին:

Ինչ վերաբերում է մյուս տարածաշրջաններին, Սաուդյան Արաբիան Մերձավոր Արևելքում ամենամեծ ռազմական ծախսեր կատարողն է եղել՝ 83,2 միլիարդ դոլարով, ինչը տարեկան 1,4%-ով ավելի է:

Իսրայելը տարածաշրջանում հետևել է Սաուդյան Արաբիային՝ ծախսելով 48,3 միլիարդ դոլար։ Սա 4,9%-ով պակաս է նախորդ տարվա համեմատ, անկումը պայմանավորված է Գազայում ռազմական գործողությունների թուլացմամբ, որոնք մեղմացել են Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի կողմից 2025 թվականի հունվարին հրադադարի համաձայնագրից հետո, նշում է  SIPRI-ն։

Զեկույցում նշվում է, որ Իրանի ծախսերն իրական արտահայտությամբ նվազել են 5,6%-ով, սակայն 42% բարձր գնաճը, գումարած նավթի ոչ պաշտոնական վաճառքից ստացված ֆինանսավորումը, նշանակում է, որ Թեհրանի ռազմական ծախսերը, հավանաբար, աճել են։

Հարավային Ասիայում Հնդկաստանի ռազմական ծախսերը, որոնք պայմանավորված են եղել հարևան Պակիստանի հետ հակամարտությամբ, աճել են 8,9%-ով՝ հասնելով 92,1 միլիարդ դոլարի: Նյու Դելին աշխարհում զբաղեցնում է 5-րդ տեղը և 80 միլիարդ դոլարով գերազանցում է Իսլամաբադին:

Աֆրիկայում ռազմական ծախսերը, ընդհանուր առմամբ, աճել են 8,5%-ով՝ հասնելով 58,2 միլիարդ դոլարի: Ալժիրը մայրցամաքի ամենամեծ ռազմական ծախսեր կատարողն է և ռազմական ոլորտին հատկացված ՀՆԱ-ով զիջում է միայն Ուկրաինային (25%):

SIPRI-ի տվյալներով՝ ընթացիկ տարում կանխատեսվում է պաշտպանության ծախսերի ավելի մեծ աճ:

ԱՄՆ-ը, ինչպես սպասվում է, մեծ շարժիչ ուժ կլինի այդ գործում: Կոնգրեսն արդեն հաստատել է ավելի քան 1 տրիլիոն դոլարի պաշտպանական ծախսեր 2026 թվականի համար. Իրանի դեմ պատերազմը, որը շուտով կմտնի իր երրորդ ամիսը, Վաշինգտոնին օրական արժենում է շուրջ մեկ միլիարդ դոլար։

Իսկ ահա 2027 թվականի համար Թրամփի վարչակազմն առաջարկում է 1,5 տրիլիոն դոլարի պաշտպանական բյուջե։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի