Իրանը Հորմուզի նեղուցի բացման առաջարկներ է ներկայացրել ԱՄՆ-ին. Axios

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանը Միացյալ Նահանգներին առաջարկ է փոխանցել, որը նախատեսում է բացել Հորմուզի նեղուցը և դադարեցնել փետրվարի 28-ից սկսված պատերազմը։ Միաժամանակ, Թեհրանն առաջարկում է հետաձգել իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները։ Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին, գրում է Meduza-ն։

Անցյալ շաբաթավերջին (ապրիլի 25-26) Իսլամաբադում կայացած բանակցությունների ժամանակ պակիստանցի միջնորդների միջոցով նոր առաջարկը ներկայացրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Այն ենթադրում է հրադադարը երկարաձգել ավելի երկար ժամկետով կամ կողմերը համաձայնության գան պատերազմի վերջնական դադարեցման շուրջ։

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, ըստ առաջարկի, պետք է սկսվեն Հորմուզի նեղուցի բացումից և իրանական նավահանգիստների շրջափակման վերացումից հետո։ Աբբաս Արաղչին, ըստ աղբյուրի, միջնորդներին հստակեցրել է, որ երկրի ղեկավարությունը բաժանված է ԱՄՆ պահանջներին արձագանքելու հարցում։ Վաշինգտոնը պնդում է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացումը առնվազն 10 տարով։

Սպիտակ տունը ստացել է Թեհրանի առաջարկը, սակայն առայժմ հայտնի չէ՝ արդյո՞ք Վաշինգտոնը պատրաստվում է քննարկել այն։

Ապրիլի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմի հետ քննարկելու է բանակցություններում առկա փակուղին, ինչպես նաև հնարավոր հաջորդ քայլերը։

Ապրիլի 24-ին Թրամփը իր դեսպաններ Սթիվ Ուիթկոֆին  և Ջարեդ Քուշներին ուղարկել էր Իսլամաբադ՝ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ բանակցելու։ Սակայն հաջորդ օրը նա հայտարարել էր, որ չեղարկել է նրանց ուղևորությունը։

«Ես որոշ ժամանակ առաջ, երբ նրանք պատրաստվում էին մեկնել, ասացի` «Ոչ, դուք 18 ժամ չեք թռչի այնտեղ։ Մենք բոլոր քարտերն ունենք ձեռքում։ Նրանք կարող են զանգահարել մեզ ցանկացած ժամանակ, բայց դուք 18-ժամյա թռիչքներ չեք կատարի նստելու և որևէ բան քննարկելու համար»»,- ասել էր Թրամփը, միաժամանակ, հերքելով, որ այս որոշումը պատերազմի վերսկսում է նշանակում։

Հորմուզի նեղուցն Իրանի կողմից փակված է Մերձավոր Արևելքի պատերազմի սկզբից ի վեր։ Հետագայում դրան ավելացավ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի