Կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը
Հասարակություն
26.04.2026 | 14:19
Առաջիկայում կվերականգնվի 19-րդ դարի «Քարակարմունջ» կամուրջը, որը կլինի հետիոտնային շարժի համար: Այս մասին հայտնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կամուրջը գտնվում է Իծաքար-Գանձաքար ճանապարհին, որը հիմնանորոգվել է։ Պատմական կամրջին հարակից հատվածում կառուցվել է պողպատե ֆերմաներով կամուրջ՝ նախատեսված մեքենաների համար»,-նշել է նա։