Վթարային ջրանջատում Երևանում
Հասարակություն
26.04.2026 | 11:13
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ ապրիլի 26-ին ժամը 11:00-15:30-ն կդադարեցվի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: