«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածուից պետությանը վերադարձվեց 8 հողամաս Գյուլագարակում․ ՔԿ

Լուրեր

23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:39
Դնեպրին ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել
23.04.2026 | 12:36
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
23.04.2026 | 12:31
Մենք մրցակցության մեջ չենք մտնում, քվե ենք ակնկալում. ԱԺԲ-ի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:23
«Բոլորին դեմ եմ» ավտոբուս` ԿԸՀ-ի մոտ. Արամ Քոչարյանը ներկայացնում է նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 12:20
Մակրոնի այցի ընթացքում փաստաթուղթ կստորագրվի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
23.04.2026 | 12:15
Սենատը հինգերորդ անգամ մերժել է Իրանում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը
23.04.2026 | 12:07
Հանրապետության 5 շրջանում սպասվում է քամու ուժգնացում
23.04.2026 | 12:02
Սամվել Կարապետյանը հանդիպում է անցկացրել կուսակցականների հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:55
Ինչո՞ւ «Լուսավոր Հայաստանը» չունի վարչապետի թեկնածու. պարզաբանում է Դավիթ Խաժակյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 11:50
Ըմբշամարտի ԵԱ․ Ինչ իրավիճակ է Արթուր Ալեքսանյանի քաշային կարգում
23.04.2026 | 11:46
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի «ժամանակացույց» չկա
23.04.2026 | 11:37
Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը չեն ֆինանսավորում. ֆինանսավորման հաշվետվությունը հրապարակելու ենք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն (Վրույր Այվազյան), ըստ նախաքննության, համայնքի ղեկավարի բացակայությունից օգտվելով կազմել է 8 հողամասի վերաբերյալ կեղծ որոշումներ, որոնց հիման վրա նախ սեփականության իրավունք է ձևակերպվել նրա ծնողի անունով, ապա հողամասերը փոխանցվել են իրեն։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, իսկ հողամասերը նախաքննության ընթացքում վերադարձվել են համայնքին։

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի նախկին ղեկավարի խորհրդական Վ.Ա.-ն օգտվելով համայնքի ղեկավարի բացակայության հանգամանքից, 2021 թվականի հուլիսի 13-ի թվագրմամբ կազմել է համայնքի ղեկավարի կողմից տրվող՝ Գյուլագարակում գտնվող 8 հողամասի հիմքերը վերականգնելու և իր ծնողին՝ Ա․Մ․-ին, հողամաս վերահատկացնելու մասին կեղծ որոշումներ։

Այնուհետև, Ա․Մ․-ն օգտագործելով կեղծ որոշումները՝ 2021 թվականի նոյեմբերի 25-ին 8 հողամասի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք, իսկ Վ.Ա.-ն դեկտեմբերի 15-ին իր և Ա.Մ.-ի միջև կնքված անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի օգտագործման արդյունքում՝ 4 մլն 250 հզր 400 ՀՀ դրամով 8 անշարժ գույքի նկատմամբ ձեռք է բերել սեփականության իրավունք՝ խարդախությամբ հափշտակելով հողամասերը։

Բացի այդ, Վ.Ա.-ն 2021 թվականի սեպտեմբերի 13-ի թվագրմամբ կազմել է նաև հիշյալ հողամասերի չափագրման հատակագծեր, որոնցում Գյուլագարակ համայնքի ղեկավարի հաստատման համար նախատեսված տեղում կատարվել են բովանդակությամբ կեղծ գրառումներ։ Մասնավորապես՝ տվյալ պահին համայնքի ղեկավար չհանդիսացող Մ.Գ.-ի անվան դիմաց կատարվել է ստորագրություն և դրվել Գյուլագարակի համայնքապետարանի աշխատակազմի կնիքի դրոշմը՝ նույն համայնքի ղեկավարի կնիքի դրոշմի փոխարեն:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Վ.Ա.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը) և 457-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը)։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հողամասերը վերադարձվել են համայնքին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ Վրույր Այվազյանը, որը «Ապրելու երկիր» կուսակցությամբ Գյուլագարակի ավագանու անդամ է, այժմ արդեն «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակում է ներառվել ու 28-րդ համարն է։

Նա Factor TV-ի հետ զրույցում պարզաբանել էր՝ ինչպես է հայտնվել «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակում․ «Դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությանը և հիմա քաղաքական պայքարի մեջ եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, իմ լավ ընկերներն են, հայրենասեր մարդիկ են, բայց այս պահին որոշում կայացվել է այսպիսին իմ կողմից»։