«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն առանց Սամվել Կարապետյանի․ 36-ի մեջ՝ նախկին փոխնախարար ու քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.04.2026 | 21:58
Բաքուն ավելի քան 250,000 մանաթ է հատկացել ՌԴ-ի և Բելառուսի մի խումբ լրագրողների՝ Ադրբեջանը գովազդելու համար
09.04.2026 | 21:42
Երբ գա ժամանակը` կասեմ. Ծառուկյանը` վարչապետի թեկնածուի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:39
Մարդիկ հոգնել են, Քոչարյանը թող հանգստանա. Ծառուկյանը Քոչարյանին չաջակցելու հիմնավորումը ներկայացրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:23
Ցուցակի առաջինը ես եմ, 2-րդը` Թևանյանը, 3-րդը` Լուիզա Սարգսյանը. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:10
Գագիկ Ծառուկյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
09.04.2026 | 21:09
Հարվարդ չեմ ավարտել, բայց կյանքի դպրոցը 5-ի եմ ավարտել. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 21:00
Վստահ եմ՝ եթե Սամվել Կարապետյանն իր շուրջ համախմբեր ընդդիմությանը, իշխանափոխություն կլիներ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 20:47
Բրիտանայի ՊՆ-ն հայտնել է Ատլանտյան օվկիանոսում մալուխների մոտ ռուսական սուզանավերի կասկածելի ակտիվության մասին
09.04.2026 | 20:35
Խաղաղությունը 4-5 պետություն պետք է երաշխավորի, հիմա ասում են` չանենք, պատերազմ կլինի. Ծառուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 20:22
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակն առանց Սամվել Կարապետյանի․ 36-ի մեջ՝ նախկին փոխնախարար ու քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 20:15
Հայաստանը՝ տեխնոլոգիական կամուրջ․ Երևանում կայացավ չորրորդ Doing Digital Forum-ը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 20:00
Եթե ՌԴ-ն թանկացնի գազը, ՀՀ-ն կարող է ԵՏՄ-ից և ՀԱՊԿ-ից դուրս գալ․ Մոսկվայի համար դա ռեպուտացիոն ռիսկ է․ Հայկազ Ֆանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.04.2026 | 19:54
Հաստատված երկաթուղային հաղորդակցությունը էապես ընդլայնելու է երկկողմ առևտրատնտեսական կապերը. Ղազախստանի ԱԳ նախարարը՝ Փաշինյանին
09.04.2026 | 19:45
Բրազիլիայի առաջնության մեկնարկային 10 տուրում 10 մարզիչ պաշտոնանկ է արվել
09.04.2026 | 19:38
Թեհրանի հայկական եկեղեցում Ալի Խամենեիի հիշատակին նվիրված արարողություն է անցկացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին, Ռոբերտ Քոչարյանի  փաստաբանը և սահմանագրագետը գլխավորել են «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ցուցակը։ Երեկ՝ փակ համագումարի ընթացքում է հրապարակվել դաշինքի առաջին 36 համարների անունները։ Իսկ ինչո՞ւ գաղտնի. «Լրատվամիջոցներ չէին հրավիրվել, որևիցե եթեր չկար, լուսաբանում չկար։ Սա մի քիչ զարմանալի է, որովհետև քաղաքական ուժերը, առավել ևս այս փուլում, փորձում են առավելագույնս լուսաբանվել, և հակառակ ցանկությունը մի քիչ անհասկանալի է։ Ամեն դեպքում, «Անկախ դիտորդ» դաշինքը կարողացել է դիտարկել համագումարը, համագումարին տեղի ունեցած ամեն ինչ մեզ հայտնի է։ Պետք է ասեմ, որ ոչ մի արտառոց բան համագումարի ժամանակ չի տեղի ունեցել»,- նշում է «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ, ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը պարզաբանում է՝ լրատվամիջոցներից խուսափելու որևէ միտում չի եղել․ «Աշխատանքային է, որովհետև ներկուսակցական հարցեր կան, խնդիրներ կան։ Մենք փորձում ենք նաև այնպիսի միջավայր ստեղծել, որ մեր կուսակից ընկերների հետ փորձենք աշխատանքային հարաբերություններն ավելի ջերմացնել։ Բնականաբար, լրատվամիջոցների ներկայությամբ դա այդքան էլ հնարավոր չի լինի»։

36 անունների մեջ հայտնի և անհայտ դեմքեր են՝ նախկին պատգամավորից մինչև տնտեսագետ, նախկին փոխնախարարներից մինչև նախկին քաղաքապետներ։

«Ցուցակը ընտրվել է հաշվի առնելով մարդկանց մասնագիտական ունակությունները, հաշվի առնելով մարդկանց այսպես երկրի վիճակի, ներկա վիճակի վերաբերյալ պատկերացումները և մարդկանց անցած փորձը, ինչպես նաև դիրքորոշումները ընդհանրապես՝ ինչպես կարելի է երկիրը ոտքի հանել»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։

Ուշագրավ է, որ ցուցակից բացակայում է «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ, քաղաքական ակտիվ գործունեություն ծավալող Ալեքսան Ալեքսանյանը։ Factor TV-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ նա ՌԴ քաղաքացի է։  Ցուցակում ներգրավվել են Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը, նախկին ՀՀԿ-ական, Վանաձորի նախկին քաղաքապետ, այժմ ավագանու անդամ Մամիկոն Ասլանյանը, Գորիս համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Իրինա Յոլյանը, Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատար, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը, «Ապրելու երկիր» կուսակցության նախկին երկու անդամներ Վրույր Այվազյանը և Արկադի Թամազյանը, որը նաև Ալավերդիի նախկին համայնքապետն է, լրագրողներ Մարիաննա Ղահրամանյանը և Անուշ Միրզոյանը, «Ողջ մնալու արվեստ» կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի որդին՝ Վաղինակ Վարդանովը և այլք․

«Մեկտեղվեցին մարդիկ, ովքեր, շատերը իրենք ճանապարհ անցած գործընկերներ են, բայց ավելի մեծաքանակ մարդիկ մեկտեղվեցին թե՛ պարոն Կարապետյանի, թե՛ այս քաղաքական ուժի շուրջ՝ ի սկզբանե որպես հասարակական կազմակերպության, հասարակական շարժման ձևով շարժման համատեքստում, բացառապես մեկ հիմնական նպատակով՝ հայրենասիրություն և ազգայինը, ինքնությունը պահպանման հիմնարար նպատակին հետևելով»,- նշում է Գոհար Մելոյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության նախկին անդամ Վրույր Այվազյանը Factor TV-ի հետ զրույցում պարզաբանեց՝ ինչպես է հայտնվել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի ցուցակում․

«Դադարեցրել եմ իմ անդամակցությունը «Ապրելու երկիր» կուսակցությանը և հիմա քաղաքական պայքարի մեջ եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցության հետ։ «Ապրելու երկիր» կուսակցության անդամների հետ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, իմ լավ ընկերներն են, հայրենասեր մարդիկ են, բայց այս պահին որոշում կայացվել է այսպիսին իմ կողմից»։

Դաշինքը շարունակում է հայտարարել՝ իրենց ուժի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է, ինչին ի պատասխան իշխանությունից հակադարձում են՝ նա չի կարող լինել, քանի որ նաև այլ երկրների քաղաքացի է։ «Ուժեղ Հայաստան»-ն էլ պարզաբանում է՝ մեծամասնություն ստանալուց հետո այդ խնդիրը կլուծվի սահմանադրական նախագիծ բերելով և ընդունելով։

Վլադիմիր Պուտինը Սամվել Կարապետյանի թեման բարձրացրել էր Նիկոլ Փաշինյանի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը, ինչին վարչապետն արձագանքել էր, որ Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձին լինել պատգամավորի ու վարչապետի թեկնածու։

«Արդեն սկսվել է քաղաքացիությունից հրաժարման գործընթացը և շատ կարևոր է, որ մենք ազնվորեն ներկայացրել ենք այն ճանապարհային քարտեզը, որով Սամվել Կարապետյանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ»,- նշում է Ղազինյանը։

Ուշագրավ է, որ քաղաքական ուժի հրապարակած ցուցակի առաջին 36 հոգու մեջ «Ուժեղ Հայաստան»-ին միացած «Նոր դարաշրջան» կուսակցության և «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության որևէ անդամ չկա։ Factor TV-ն փորձեց այս հարցով պարզաբանում ստանալ, սակայն, ապարդյուն․ «Նոր դարաշրջան»-ի գրասենյակից ասացին՝ ղեկավար Հարություն Հարությունյանը տեղում չէ, իսկ «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը հարցը լսելուց հետո խոստացավ ավելի ուշ պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան