Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
20-ամյա հայ ծանրորդ Մարտին Պողոսյանը Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 79 կգ քաշայինների պայքարում բրոնզե մեդալին արժանացել է երկամարտի 338 կգ արդյունքով: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
Պոկում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահել է 148 կգ ու 152 կգ կշռող ծանրաձողերըև այս ձևում միայն 10-րդն էր: Հրում վարժությունում Մարտին Պողոսյանը բարձրացրել է 186 կգ-ն և այս վարժությունում զբաղեցրել երկրորդ տեղը: Այս քաշային կարգում չեմպիոնի կոչմանն արժանացել է չեզոք դրոշի ներքո հանդես եկող Գևորգ Սերոբյանը՝ երկամարտում գրանցելով 341 կգ արդյունք:
Մարտին Պողոսյանն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: