Բռնության նոր դեպք ավտոբուսում

Լուրեր

25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երևանի հասարակական տրանսպորտում։

Վիլնյուս փողոցում՝ վերջնակետ հասնելիս, թիվ 60 երթուղին սպասարկող HIGER մակնիշի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել մեկ կամ երկու քաղաքացու կողմից։ Վարորդը հաղորդում է ներկայացրել։ Այս մասին Factor.am-ին հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսում էր միջադեպ տեղի ունեցել։ ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել է 55-ամյա տղամարդ, որը ներկայացվել է նախաքննական մարմին։ Ըստ նախարարության՝ վարորդին դանակահարած ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Նշենք, որ խուլիգանության և առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

Այս դեպքերից առաջ էլ՝ ապրիլի 8-ին, վիճաբանություն էր տեղի ունեցել թիվ 74 երթուղին սպասարկող ավտոբուսում, որը վերածվել էր վարորդի վրա հարձակման միջադեպի։ Ավտոբուսում երկու ուղևոր վիճաբանել էին ուղեվարձը չվճարելու համար։

«Վիճաբանությանը միջամտել է վարորդը՝ հորդորելով դադարեցնել այն և նշել, որ հանրային տրանսպորտը կռվի վայր չէ»,- հայտնել էր «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ ավտոբուսում միջադեպից որոշ ժամանակ անց վեճի մասնակից ուղևորը մի քանի անձանց հետ գտել է տվյալ ավտոբուսը, կանգնեցրել այն, իջեցրել վարորդին ու ծեծի ենթարկել։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց։ Այս դեպքով ևս քրեական վարույթ է նախաձեռնվել։

Արփի Հակոբյան