Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (67 կգ) և Գասպար Տերտերյանը (72 կգ) բրոնզե մեդալակիր դարձան Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։

Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 5:3 հաշվով պարտության մատնեց ուկրաինացի Ալեքսանդր Հրուշինին, իսկ Գասպար Տերտերյանը բրոնզե մեդալը վիճարկեց բելառուս Ալեքսանդր Լիավոնչուկի հետ ու հաղթեց 1։1 հաշվով։

29-ամյա Գալստյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր դարձել էր նաև 2021 և 2022 թվականներին։ Նա նաև աշխարհի առաջնության կրկնակի բրոնզե մեդալակիր է։

20-ամյա Տերտերյանը նորամուտը նշեց մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։

10 ըմբիշով մրցավայր մեկնած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե, 1 արծաթե ու 3 բրոնզե մեդալով։ Ավելի վաղ Մալխաս Ամոյանը (77 կգ) 5-րդ տարին անընդմեջ դարձել էր Եվրոպայի չեմպիոն, Սուրեն Աղաջանյանն (60 կգ) արժանացել էր արծաթե մեդալի, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) կարիերայի չորրորդ բրոնզե մեդալն էր նվաճել Եվրոպայի առաջնությունում։

Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ին մասնակցեցին նաև Մանվել Խաչատրյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և Ալբերտ Վարդանյանը (130 կգ):