Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանը, անդրադառնալով համացանցում տարածված իր գաղտնալսված հեռախոսազրույցին և դրա շուրջ հարուցված քրեական վարույթին, կատարվածը որակել է որպես ուղղորդված ճնշում։

«Ես և ոչ միայն ես, մեր հայ ժողովուրդը մեկնաբանում են դա որպես քաղաքական հետապնդում։ Իմ գործը որևէ առնչություն չունի ընտրական գործընթացների հետ։ Ռեպրեսիաների լուրջ մեքենա է աշխատում մեր դեմ»,- շեշտեց նա։

Խոսելով 103-ամյա վետերանին հեռուստացույց կամ գումար նվիրելու դրվագի և ընտրակաշառքի մեղադրանքների մասին՝ նա պարզաբանել է, որ դա նախորդ տարվա խոստում է եղել, որն իրականացնելիս խորհրդակցել է իրավաբանների հետ.

«Այո՛, ես խոստացել եմ, որ հեռուստացույց եմ նվիրելու, այո՛, հեռախոսազանգի մեջ ասել եմ, որ եթե հեռուստացույցի կարիք չունի, դրա փոխարեն գումար կարող եմ նվիրել։ Բայց իրավաբաններն ինձ դա թույլ չեն տվել անել, և ես այցելել եմ տիկին Ռոզալիայի տուն և գնացել եմ միայն քաղցրավենիքով։ …Նույնիսկ այն խոսակցությունը, որը ընտրական գործընթացների հետ կապ չունի, իրենք կարող են վերագրել որպես ընտրակաշառք»։

Անդրադառնալով առաջիկա ընտրություններին՝ նա վստահություն է հայտնել, որ իրենց քաղաքական ուժը հասնելու է հաջողության։
«Հայաստանի քաղաքացիները շատ վաղուց սպասել են փոփոխությունների, սպասել են նոր ուժի, որին կարող են վստահել։ Ի վերջո, այդ ուժը եկել է. «Ուժեղ Հայաստան» դաշինքն այն ուժն է, որն ի զորու է բերել մեր երկրին փոփոխությունների։ Եվ մենք դա անելու ենք հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ»,- եզրափակել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։