Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Երևանի ավագանին հավանություն է տվել Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում, բազմագործառութային հանգստի գոտի ստեղծելու ծրագրին, որի իրականացման համար պետական բյուջեից կհատկացվի 172,6 մլն դրամ։ Նախագծով նախատեսվում է կառուցել հանգստի և մարզական գոտիներ, բարեկարգել գետն ու ջրվեժները, ստեղծել նոր կանաչապատ և զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մինչդեռ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով վերանվանելու հարցը քվորումի բացակայության պատճառով չի ընդունվել։

«Հրազդանի կիրճում՝ 5,5 կիլոմետր տարածքում կստեղծվի հանգստի բազմագործառութային գոտի: Երևանի ավագանին հավանություն տվեց որոշման նախագծին. ծրագիրն իրագործելու համար պետական բյուջեից 172,608.2 հազ. դրամ կհատկացվի:

Այստեղ կկառուցվեն հանգստի գոտիներ, մարզական և այլ միջոցառումների հարթակներ, հարմարավետ զբոսայգի, բացօթյա կինոդիտման վայր, նաև՝ սրճարան, որը կդառնա սոցիալական շփումների կենտրոնը կիրճում, տարածքը կկանաչապատվի, կլինեն ճարտարապետական ու տեղանքի ինքնատիպ լուծումներ, կբարելավվեն տրանսպորտային և հետիոտնային ուղիները: Նախատեսվում է նաև մաքրել գետը, բարեկարգել դրա վրայի երկու ջրվեժներ և կառուցել դիմացի ափ տանող կամրջակ։

Վերակառուցվող ենթակառուցվածքները կնպաստեն տարածքի բնապահպանական վերականգնմանը։

Օրակարգի զեկուցվող հարցերում ընդգրկված՝ Ամիրյան փողոցը Պապ թագավորի անունով անվանափոխելու որոշման նախագիծը քվորում չլինելու պատճառով չընդունվեց:

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մայիսի 7-ին»,- ասված է հաղորդագրությունում։