Amnesty International-ը զգուշացնում է, որ «գիշատիչ» առաջնորդներ Թրամփը, Պուտինը և Նեթանյահուն ձգտում են նոր «աշխարհակարգ» պարտադրել

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Իսրայելի առաջնորդներ Դոնալդ Թրամփը, Վլադիմիր Պուտինն ու Բենիամին Նեթանյահուն  ձգտում են նոր «գիշատիչ» աշխարհակարգի ձևավորման, մինչդեռ երկրների մեծ մասը չափազանց վախկոտ է նրանց կանգնեցնելու համար, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, գրում է France 24-ը։

Լոնդոնում խմբի տարեկան զեկույցը ներկայացնելիս գլխավոր քարտուղար Ագնես Կալամարը դատապարտել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրանց անվանելով «գիշատիչ» առաջնորդներ, որոնք «ոչնչացնում են իրենց գերիշխանության և ագահության ճանապարհին կանգնած ամեն ինչ» և «հարձակվում համընդհանուր մարդու իրավունքների հիմքերի վրա»։

Նրանք մերժել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո մշակված բազմակողմ համակարգը՝ հօգուտ «առանց բարոյական կողմնացույցի տեսլականի», որտեղ «իշխում է պատերազմը, այլ ոչ թե դիվանագիտությունը», ասվում է մարդու իրավունքների գլոբալ պաշտպանության վերաբերյալ զեկույցում։

Այն հրապարակվում է «դժվարին պահին», որը կարող է ոչնչացնել Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ձևավորված բազմակողմանի համակարգը՝ հօգուտ «բարոյական կողմնացույցից զուրկ տեսլականի», որտեղ «իշխում է պատերազմը, այլ ոչ թե դիվանագիտությունը», ասվում է զեկույցում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի