«Ներքին կարգով եք մրցույթ անում», «Խնդրում եմ լռեք և լսեք». Զարոկյանն ու Ավինյանը բանավիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
Բոլորը

Երևանի ավագանու նիստում հերթական բանավեճը ծավալվեց մայրաքաղաքում իրականացվող շինարարական և մշակութային ծրագրերի շուրջ։ Քննարկման առանցքում հայտնվեց ինչպես Հրազդանի կիրճում նախատեսվող հանգստի գոտու ծրագիրը, այնպես էլ Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճի կառուցման գործընթացը։

Ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պետրոս Զարոկյանը հայտարարեց, որ կառավարությունը շուրջ 172 միլիոն դրամ է հատկացրել Հրազդանի կիրճում հանգստի գոտի ստեղծելու համար, սակայն կասկածներ հայտնեց ծրագրերի իրականացման թափանցիկության վերաբերյալ։ Նա հիշեցրեց նաև նախորդ տարվա խոշոր նախագիծը՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադահլիճի կառուցումը՝ նշելով, որ դրա համար հատկացվել է շուրջ 6.5 միլիարդ դրամ և պնդեց, թե պայմանագիրը կնքվել է առանց մրցույթի։ Զարոկյանի խոսքով՝ նման մոտեցումը կարող է կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, քանի որ, ըստ նրա, նույն աշխատանքները հնարավոր էր իրականացնել ավելի ցածր արժեքով՝ բաց մրցույթի պայմաններում։

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չհամաձայնեց հնչեցված մեղադրանքներին՝ դրանք անվանելով իրականությանը չհամապատասխանող։ Նրա խոսքով՝ ներկայացված թվերը սխալ են, իսկ որոշումները՝ այդ թվում հրատապ ընթացակարգով իրականացվող շինարարության վերաբերյալ, կայացվել են կառավարության կողմից։ Ավինյանը պարզաբանեց, որ մարզադահլիճի կառուցման արագացված ընթացքը պայմանավորված է միջազգային խոշոր մրցաշարի անցկացման անհրաժեշտությամբ, և ընդգծեց, որ աշխատանքները, որոնք նորմատիվներով կարող էին տևել 5-6 տարի, իրականացվում են շուրջ մեկուկես տարվա ընթացքում։

Երևանի քաղաքապետը քննադատությունները որակեց որպես դատարկ տեսություններ՝ կոչ անելով պահպանել քննարկման կարգը և չշեղվել թեմայից։

Մանրամասները՝ տեսանյութում։