Այսօր ամենատարածված գողության ձևը ոսկեղենինն է, հալեցնում, վայրկյանների ընթացքում վաճառում են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
07.08.2026 | 15:35
Էն, ինչ կարա իրան թույլ տա Մեսսին, չեմ կարա թույլ տամ ես․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:28
Սերբիայի ԱԺ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 15:21
Յան Դիոմանդեն «Ռեալի» պատմության մեջ ամենաթանկ տրանսֆերն է
07.08.2026 | 15:16
Գարեգին Բ-ն և 6 եպիսկոպոսներն այսօր կկանգնեն դատարանի առաջ․ ինչպես հոգևորականները դարձան մեղադրյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 15:13
Կառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեում
07.08.2026 | 15:06
Հորս դիահերձարաններում եմ փնտրել․ Թագուհի Ղազարյանը ելույթի ժամանակ հուզվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հարկ վճարողի օրվա առթիվ հանդիպել է փոքր և միջին ձեռնարկատիրության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է հարկային քաղաքականությանը, պետություն-գործարար հարաբերություններին և պատմականորեն ձևավորված կարծրատիպերի հաղթահարմանը:

Վարչապետն իր խոսքում ընդգծել է, որ հարկային վճարումները պետության կենսունակության միակ երաշխիքն են: «Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հարկային քաղաքականությունը պետք է ոչ թե ճնշի, այլ խթանի ձեռնարկատերերին՝ ավելի շատ արդյունք ստեղծելու և զարգանալու համար: Ըստ Փաշինյանի՝ պետք է հրաժարվել «խեղճանալու» և «փոքր մնալու» տրամաբանությունից:

Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև ստվերային շրջանառության վտանգների մասին՝ որպես օրինակ բերելով ոսկու շուկան և չձևակերպված գործարքները, որոնք նպաստում են հանցավորության աճին:

«Այսօր հանրապետությունում ամենատարածված գողության ձևը ոսկեղենի գողությունն է, և գործերի մի զգալի մասը չի բացահայտվում նաև այն պատճառով, որ ոսկին տարան, հալեցրին ու վայրկյանների ընթացքում վաճառեցին: Եթե մենք մեր քաղաքականությամբ խթանում ենք չձևակերպված շրջանառությունը, մենք գնում ենք «չպետություն» դառնալու ճանապարհով: Մենք պետք է ընտրություն կատարենք՝ ինչ ենք ուզում»,-  ասաց Փաշինյանը:

Նա նշել է, որ կառավարությունը պատրաստ է օգնել տնտեսվարողներին թվային գործիքների ներդրման հարցում, որպեսզի վերջիններս կարողանան լիարժեք օգտվել օրենքով սահմանված հարկային արտոնություններից:

Մանրամասները՝ տեսանյութում։