Մարդիկ սիրում են խորհրդարանի շիշշպրտոցին ու ծեծկռտուքը, արվեստը չի կարող դա փոխել. Գայ Ղազանչյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

«Հայաստանում շատերը չգիտեն Ազգային պատկերասրահի, Երևանի ժամանակակից թանգարանի տեղը, պատճառաբանում, ասում են՝ տեղը չգիտեն: Սա կրթության հարց է: Սրա մասին պետք է մտածեն դպրոցները, ծնողներն էլ մանկուց երեխաներին թանգարան գնալու մշակույթին պետք է ծանոթացնեն»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է նկարիչ, քանդակագործ Գայ Ղազանչյանը:

Վերջերս Նկարիչների միությունում տեղի ունեցավ նրա «Ռեզոնանս» խորագրով ցուցահանդեսը, տարիներ առաջ էլ նկարիչը ներկայացրել էր «Ականատեսը» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված 44-օրյա պատերազմի մասնակիցներին. «Իմ երկրում, իմ շուրջը տիրող իրադարձությունները անմիջականորեն անդրադառնում են իմ հոգեվիճակի և իմ ստեղծած արվեստի վրա: Շատ նկարիչներ կան՝ իրենց ֆունկցիան տների պատեր զարդարելն է, իմն այլ է»,-ասում է մեր զրուցակիցը:

Հայաստանում քաղաքական բուռն գործընթացներ են, առջևում խորհրդարանական ընտրություններ են, ատելության խոսքն ավելի մեծ ծավալներով է տարածվում, հետաքրքրվեցինք՝ արվեստը կարող է արդյոք մեղմել իրավիճակը, այլ մթնոլորտ ձևավորել. «Մարդիկ սիրում են խորհրդարանի շիշշպրտոցին ու ծեծկռտուքը, արվեստը չի կարող դա փոխել, այն կարող է արտացոլել այդ ամենը՝ ալտերնատիվ միջոցներով»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան