Հարազատի գերեզմանին է այցելել, նամակ գրել ու այդ արարքն արել․ Փաշինյանը՝ ինքնասպան եղած զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում խոսել է Զինված ուժերում վերջին շրջանում տեղի ունեցած ողբերգական դեպքերի և ինքնասպանությունների մասին՝ նշելով, որ խնդիրը խորքային է և առնչվում է հանրության հոգեբանական դիմակայունությանը։ 

Անդրադառնալով վերջին դեպքին՝ վարչապետը հայտնեց, որ զինծառայողը թողել է նամակ, որտեղ նշել է, որ զորամասում որևէ խնդիր չունի։ Ըստ Փաշինյանի՝ զինվորը մահվանից երկու օր առաջ այցելել է հարազատի գերեզմանին, ով նույնպես, ըստ նախնական տվյալների, ինքնասպանություն էր գործել։

«Երկու օր առաջ թույլտվություն է վերցրել և այցելել է հարազատի գերեզմանին։ Եկել է զորամաս, նամակ է գրել ու այդ արարքը թույլ է տվել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ներողություն է խնդրում հարազատներից դեպքը բացահայտելու համար։ 

Վարչապետը ընդգծեց, որ Անվտանգության խորհրդի վերջին նիստում հանձնարարական է տվել դուրս բերել ապացուցված ինքնասպանությունների դեպքերը և տեսնել՝ արդյոք կա՞ն կրկնվող հատկանիշներ։

«Պատկերացրեք գաղափարը ինչի մեջ է՝ ենթադրենք X թվով ինքնասպանություն, կա՞ ինչ-որ հատկանիշ, որ բոլոր ինքնասպանություն գործած մեր սիրելի զինվորների կյանքում նույնն է։ Ասենք, օրինակ, սկսած ընտանեկան վիճակից, ամենատարբեր, ինչը կա, մանավանդ եթե մենք ինֆորմացիան ամբողջությամբ վերբեռնենք, արհեստական բանականությունը կարող է ասել՝ նրանք, տվյալ մարդիկ, ունեն ընդհանրություններ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։