Դատախազությունը պահանջում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվող Վրթանես Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել 1 անշարժ, 4 շարժական գույք

Լուրեր

17.11.2026 | 10:25
Ուկրաինան կրկին հարվածել է Ղրիմի կամրջին, փլուզվել է կամարներից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:18
Ակցիա ՄԱԿ-ի շենքի դիմաց՝ արցախահայության վերադարձի իրավունքի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:08
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 10:06
Մեկնարկել է ATP-ի Ամփոփիչ մրցաշարը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 09:47
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.11.2026 | 23:32
Սևանի մակարդակը մեկ շաբաթում իջել է 1 սմ-ով․ տարեսկզբի համեմատ աճը 31 սմ է
16.11.2026 | 23:22
Լուսինե Բեկչյանն ազատվել է ԱԺ նախագահի օգնականի պաշտոնից
16.11.2026 | 23:01
Նոր Ջեյմս Բոնդը կլինի Ռոբերտ Պատինսոնը
16.11.2026 | 22:44
Երևանի Ֆուչիկի փողոցն առաջարկվում է անվանափոխել կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանի անունով
16.11.2026 | 22:26
Ձմեռային անվադողերի պարտադիր պահանջը խախտել է 400 վարորդ, որից 63-ը՝ Երևանում
16.11.2026 | 22:10
Բայրամովը Մեծ Բրիտանիայի պետքարտուղարի հետ քննարկել է Հայաստանի հետ կարգավորման գործընթացը
16.11.2026 | 21:59
Իրաքն ու Հորդանանն անվտանգության մտահոգությունների պատճառով արգելափակում են Telegram-ը
16.11.2026 | 21:47
Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտվածները գաղտնի ազատ են արձակվել և ապրում են Չեչնիայում․ «Проект»
Բոլորը

ՀՀ գլխավր դատախազությունից հայտնում են, որ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Վրթանես Սիմոնի Հակոբյանից (մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության և հանցավոր կազմակեպության կողմից առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր իրացնելու համար) և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

 

  • 1 անշարժ գույք՝ Երևան քաղաքում.
  • 4 շարժական գույք.
  • 270 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Նշենք, որ Վրթանես Հակոբյանը Մալաթիայի շուկայի տնօրեն Սիմոն Հակոբյանի որդին է, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ)՝ եղբորորդին։