Վաղը Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը ժամանակավորապես կփակվի
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից տեղեկացնում են, որ Բարձրաշեն-Երևանի սահման (Նուբարաշեն) մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000+կմ1+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ ապրիլի 19-ին՝ ժամը 9.00-ից մինչև 19.00, Նուբարաշենից Բարձրաշեն ճանապարհը կփակվի երթևեկության համար։
«Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհը շրջանցել Ջրաշեն և Աբովյան բնակավայրերով»,- ասված է հաղորդագրությունւմ։