ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ
Հասարակություն
17.04.2026 | 18:07
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն արագ արձագանքման այց են իրականացրել Ոստիկանության բաժիններ՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանի հարակից տարածքից արգելանքի վերցված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով․ հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հակակոռուպցիոն դատարանի բակից 17 անձ է բերման ենթարկվել: