Մրգաշենում սպանություն կատարած եղբայրները կալանավորվել են. ՔԿ
Հասարակություն
15.04.2026 | 23:15
Մրգաշենում ապրիլի 13-ին սպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են: Այս մասին Factor.am-ին հայտնել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ Մրգաշենում ապրիլի 13-ին սպանութուն է տեղի ունեցել, դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված քննչական և օպերատիվ-հետախուզական գործողությունների և միջոցառումների արդյունքում պարզվել է, որ արարքը կատարել են եղբայրներ, որոնցից մեկն անչափահաս է։
Նրանց ձերբակալելու որոշումներ էին կայացվել: