ԿԿՀ-ն ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստանի» անդամներին և 30 օր ժամանակ տվել հայտարարագրման համար

Լուրեր

05.10.2026 | 12:40
Իսպանիայի վարչապետը հայտարարել է նոյեմբերի 29-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին՝ բնակարանային ճգնաժամի խորացման ֆոնին
05.10.2026 | 12:29
ԱՄՆ-ն իր բոլոր ռմբակոծիչները դուրս է բերել բրիտանական ավիաբազայից՝ անվտանգության նկատառումներից ելնելով
05.10.2026 | 12:20
Մեսիի հրաժեշտի հանդիպման տոմսերը սպառվել են 4 րոպեում
05.10.2026 | 12:12
Քրեական հեղինակություն համարվող անձը տնային կալանքից սպանություն է նախապատրաստել․ Ոստիկանությունը կանխել է․ կան ձերբակալվածներ․ ՆԳՆ
05.10.2026 | 12:00
Թեհրանում մեկնարկել են Արարատ Միրզոյանի պաշտոնական հանդիպումները
05.10.2026 | 11:41
Կանանց Հայաստանի հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի Հորդանանում
05.10.2026 | 11:37
Պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Լևոն Քոչարյանի և փաստաբան Հովհաննես Խուդոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:37
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
05.10.2026 | 11:33
Իրավագիտակից, հանդուրժող և ոչ խտրական հասարակության ձևավորումը սկսվում է կրթական միջավայրից․ ՄԻՊ-ի ուղերձը
05.10.2026 | 11:20
Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ նախկին նախագահի որդին կմրցի երկրի գործող ղեկավարի հետ
05.10.2026 | 11:11
Ծավում, որտեղ խմելու ջրում սնդիկ էր հայտնաբերվել, ապօրինի հանքարդյունահանման գործ է բացահայտվել․ ՔԿ
05.10.2026 | 11:04
Սպիտակ տունը հայտարարել է, որ հետևում է Ռուսաստանում ժանտախտի մասին հաղորդումներին
05.10.2026 | 10:49
Ռուսական հարձակման հետևանքով Խարկովում մեկ մարդ է զոհվել․ վնասվել են Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքները
05.10.2026 | 10:34
Ուսուցչի առաքելությունն ավելի պատասխանատու է դառնում․ նախարարի ուղերձը՝ մասնագիտական տոնի կապակցությամբ
05.10.2026 | 10:17
Դատախազությունը խախտումներ է հայտնաբերել «Վանա լիճ դրախտ» համալիրի օտարման գործընթացում
Բոլորը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ծանուցում է ուղարկել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև կուսակցության խորհրդի անդամներ Նարեկ Կարապետյանին, Գոհար Մելոյանին, Ալեքսան Ալեքսանյանին և Դավիթ Ղազինյանին՝ հիշեցնելով նրանց հայտարարագիր ներկայացնելու պարտականության մասին։

Կուսակցության նախագահի և խորհրդի անդամների պաշտոնները զբաղեցնելուց հետո մեկ ամսվա ընթացքում վերջիններս արդեն պետք է հայտարարագրերը ներկայացրած լինեին, սակայն օրենքի պահանջը չի կատարվել։ Հանձնաժողովը ծանուցել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահին և խորհրդի անդամներին։ 30 օրվա ընթացքում հայտարարագիրը չներկայացնելու փաստի կապակցությամբ կուսակցության անդամները հրավիրվել են ԿԿՀ՝ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու համար։

Տեղեկացնենք, որ հայտարարատուն հայտարարագիրը կարող է հանձնել անձամբ, կամ ներկայացուցչի միջոցով։

«Ծանուցումը ստանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով սահմանված վարչական տույժ (տուգանք)՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով (200 հազար դրամ), իսկ օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, չներկայացնելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն»,-նշվում է հանձնաժողովի ծանուցման մեջ:

ԿԿՀ-ի ծանուցումը «Ուժեղ Հայաստանի» ղեկավար կազմին ուղարկվել է ապրիլի 13-ին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Սամվել Կարապետյանի փաստաբանը դիմել է հանձնաժողով՝ հայտնելով, որ առկա է հայտարարագիր ներկայացնելու անհնարինություն՝ պայմանավորված տնային կալանքի և նամակագրության արգելքի հանգամանքով, ինչը քննարկման փուլում է։

Կարապետյանը մեղադրյալ դարձավ անցած տարվա հունիսին, երբ հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու մասին: Սամվել Կարապետյանը 7 ամիս շարունակ կալանավայրում էր, «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, հիմա՝ տնային կալանքի տակ: Իշխանությունը զավթելու հրապարակային կոչից բացի, գործարարին մեղադրում են փողերի լվացման հոդվածով:

Եվգենյա Համբարձումյան