Վենսը մանրամասներ է հայտնել Պակիստանում Իրանի հետ անցկացված բանակցություններից

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի հետագա ընթացքը կախված է Թեհրանից։ Fox News-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի  Վենսը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Վենսն ապրիլի 11-ին և 12-ին Պակիստանում բանակցություններ էր վարել իրանցի պաշտոնյաների հետ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ այդ բանակցություններն առաջընթաց չեն արձանագրել։

«Գնդակն ամենաբարձր աստիճանով դաշտի իրենց կեսում է»,- ասել է Վենսը։

Նա հավելել է, որ Պակիստանում բանակցությունները հստակորեն սահմանել են ԱՄՆ-ի առաջնահերթություններն այս հակամարտությունում։ Այս առումով նա հատուկ նշել է Հորմուզի նեղուցի բացումը, որը կարևոր է համաշխարհային նավթային առևտրի համար։

Խոսելով Իսլամաբադում իրանական կողմի հետ բանակցությունների արդյունքների մասին՝ ԱՄՆ փոխնախագահը շեշտել. «Դրանք առաջընթաց գրանցեցին մեր ուղղությամբ, այդ պատճառով կարծում եմ, որ կարող ենք ասել, որ մենք լավ ազդանշաններ ունեինք, բայց դրանք բավականաչափ հեռու չգնացին»։

Ըստ Վենսի՝ Պակիստանում բանակցություններն ավարտվել են, քանի որ ներգրավված իրանցիները պատրաստ չէին ինքնուրույն գործարք կնքել․ նրանք պետք է վերադառնային Թեհրան՝ պայմանները վերջնական քննարկելու համար։ Նա նաև նշել է, որ ամերիկացիներն ունեն ռազմական առավելություն։

«Մենք շատ խաղաքարտեր ունենք։ Մենք լծակներ ունենք։ Եթե իրանցիները ցանկանան փորձել դիմել տնտեսական ահաբեկչության (Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար վճար գանձել), մենք կհետևենք պարզ սկզբունքի. ոչ մի իրանական նավի թույլ չի տրվի լքել նավահանգիստը։ Մենք գիտենք, որ դա շատ կարևոր է նրանց համար: Մենք գիտենք, որ դա ստեղծում է լրացուցիչ տնտեսական լծակներ»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը:

Վենսի խոսքով՝ նպատակներից, որոնցից ԱՄՆ-ը չի ցանկանում հրաժարվել, իրանական հարստացված ուրանի նկատմամբ ԱՄՆ-ի վերահսկողությունը և ստուգման մեխանիզմի ստեղծումն է՝ ապահովելու, որ Իրանն ապագայում միջուկային զենք չարտադրի։

Իր հերթին, ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը ապրիլի 13-ին կանխատեսել էր, որ նավթի գները կշարունակեն աճել ևս մի քանի շաբաթ, մինչև Հորմուզի նեղուցում նավագնացության ծավալը հասնի «նշանակալի» մակարդակի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի