Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին

Լուրեր

12.04.2026 | 20:50
Կառավարության առաջիկա հինգ առաջնահերթություններից մեկը լինելու է ջրի խնդրի լուծումը․ Փաշինյան
12.04.2026 | 19:58
Քարաթափում Հրազդան-Բջնի ավտոճանապարհին․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է
12.04.2026 | 19:25
Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի լիազորությունները
12.04.2026 | 19:07
Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում՝ ռեկորդային մասնակցություն
12.04.2026 | 18:27
ՃՏՊ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին․ կան տուժածներ
12.04.2026 | 18:08
Իսրայելի Գլխավոր շտաբը զորքերը բերել է բարձր մարտական պատրաստության վիճակի
12.04.2026 | 17:57
Հողաշերտի սահք Ծաղկաձոր քաղաքում
12.04.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցի շրջափակման մասին
12.04.2026 | 17:11
«Ո՛չ նախկին կա, ո՛չ ներկա կա, ձեր ընդունած օրենքն ա»․ Փաշինյանի և վրդովված քաղաքացու զրույցին փորձեց միջամտել թիկնապահը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.04.2026 | 16:28
Արթուր Ավետիսյանը մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում դարձել է բացարձակ գավաթակիր
12.04.2026 | 15:50
Շվեդիան ձերբակալել է Ռուսաստանից եկող նավը․ մեղադրում են ծովն աղտոտելու համար
12.04.2026 | 14:54
ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանը տնային կալանքի տակ կմնա
12.04.2026 | 14:30
Հունգարիայում ընդդիմությունն առաջին անգամ 16 տարվա ընթացքում կարող է առաջ անցնել Օրբանից․ առավոտյան ընտրողների մասնակցությունը պատմական ռեկորդ է սահմանել
12.04.2026 | 13:34
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 9-13 աստիճանով
12.04.2026 | 13:12
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Հանդիպումը լավ անցավ, կետերի մեծ մասի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց, բայց միակ կետը, որն իսկապես կարևոր էր՝ միջուկայինը, համաձայնեցված չէ։ Այս մասին Truth Social-ում գրել է Դոնալդ Թրամփը՝ անդրադառնալով Իսլամաբադում ԱՄՆ-ի և Իրանի միջև տեղի ունեցած բանակցություններին։

Նա հայտնել է նաև, որ Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կսկսեն Հորմուզի նեղուց մուտք գործելու կամ դուրս գալու փորձ կատարող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։

«Ինչ-որ պահի մենք կհասնենք «բոլորին թույլատրվում է մտնել, բոլորին թույլատրվում է դուրս գալ» հիմունքին, բայց Իրանը թույլ չի տվել, որ դա տեղի ունենա՝ պարզապես ասելով. «Այնտեղ ինչ-որ տեղ կարող է ական լինել», որի մասին իրենցից բացի ոչ ոք չգիտի։ Սա շորթում է,  Ամերիկայի Միացյալ Նահանգները երբեք շորթման չեն ենթարկվի։ Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին գտնել և կանխել միջազգային ջրերում գտնվող յուրաքանչյուր նավի տեղաշարժը, որը տուրք է վճարել Իրանին։ Ոչ ոք, ով անօրինական տուրք է վճարում Իրանին, անվտանգ անցում չի ունենա բաց ծովում։ Մենք նաև կսկսենք ոչնչացնել նեղուցներում իրանցիների տեղադրած ականները»,-նշել է Թրամփը։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանը բոլորից լավ գիտի, թե ինչպես վերջ դնել այս իրավիճակին, որն «ավերել է իրենց երկիրը»․ «Շրջափակումը շուտով կսկսվի։ Այլ երկրներ ևս կներգրավվեն այս շրջափակման մեջ։ Իրանին թույլ չի տրվի օգուտ քաղել շորթման այս անօրինական ակտից»։

Ավելի վաղ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը լքում է Իսլամաբադը՝ առանց համաձայնության հասնելու․ Իրանը չի տվել հստակ երաշխիքներ, որ հրաժարվում է միջուկային զենքից։

Թեհրանը, իր հերթին, մեղադրել է Վաշինգտոնին, որ վերջինս տապալել է բանակցությունները «անընդունելի պահանջներով»։ Նոր բանակցություններ կկայանա՞ն, և երբ՝ դեռևս հայտնի չէ։ Իրանական Fars գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրի, հայտնել է, որ Թեհրանը չի նախատեսում բանակցությունների նոր փուլ։

Հիշեցնենք՝ Իսլամաբադում բանակցությունները, Պակիստանի միջնորդությամբ, սկսվել էին ապրիլի 11-ին։ ԱՄՆ-ը ներկայացնում էին Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին․ Դոնալդ Թրամփը դրանք հիմնավորել էր հենց Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերով։ Հինգ շաբաթ տևած մարտերից հետո կողմերը պայմանավորվել էին երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի շրջանակում էլ ընթանում էին այս բանակցությունները։