ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները ավարտվել են առանց համաձայնության

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղ բանակցությունները, որոնք տեղի ունեցան Պակիստանի մայրաքաղաքում՝ կիրակի, հուլիսի 12-ին, ավարտվեցին առանց էական արդյունքի։ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լրագրողներին հայտնել է, որ ամերիկյան պատվիրակությունը լքում է Իսլամաբադը՝ առանց համաձայնության հասնելու․ Իրանը չի տվել հստակ երաշխիքներ, որ հրաժարվում է միջուկային զենքից։

Թեհրանը, իր հերթին, մեղադրել է Վաշինգտոնին, որ վերջինս տապալել է բանակցությունները «անընդունելի պահանջներով»։ Նոր բանակցություններ կկայանա՞ն, և երբ՝ դեռևս հայտնի չէ։ Իրանական Fars գործակալությունը, հղում անելով տեղեկացված աղբյուրի, հայտնել է, որ Թեհրանը չի նախատեսում բանակցությունների նոր փուլ։

«Վատ լուրն այն է, որ մենք չհասանք համաձայնության։ Եվ կարծում եմ՝ դա Իրանի համար ավելի վատ լուր է, քան ԱՄՆ-ի»,- ասել է Վենսը՝ 21 ժամ տևած բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը Թեհրանին փոխանցել է «վերջին և լավագույն առաջարկը»։

Բանակցությունների հիմնական խոչընդոտը դարձել է Իրանի միջուկային ծրագիրը։

«Մեզ անհրաժեշտ է միանշանակ պարտավորություն, որ նրանք չեն ձգտում ստեղծել միջուկային զենք՝ նաև երկարաժամկետ հեռանկարում։ Մենք դա դեռ չենք տեսել»,- նշել է Վենսը։ ԱՄՆ-ը վաղուց մեղադրում է Իրանին միջուկային զենք ստեղծելու ձգտման մեջ, մինչդեռ Թեհրանը դա հերքում է՝ պնդելով, որ ուրանը հարստացնում է բացառապես խաղաղ նպատակներով։

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ Թեհրանի պատվիրակությունը բանակցել է «անընդհատ և ինտենսիվ», պաշտպանելով «իրանական ժողովրդի ազգային շահերը»։ Թեհրանի վարկածով՝ ամերիկյան կողմի «անընդունելի պահանջները» խոչընդոտել են ցանկացած առաջընթաց։

Նույնիսկ բանակցություններից առաջ Իրանի ԱԳՆ-ն զգուշացրել էր Վաշինգտոնին, որ «չափազանցված» և «անօրինական» պահանջները կվտանգեն դիվանագիտական գործընթացի հաջողությունը։ ԱՄՆ-ը պետք է ընդունի Իրանի «օրինական իրավունքներն ու շահերը», ընդգծել էր ԱԳՆ խոսնակ Իսմայիլ Բաղաեին  X հարթակում։

Մեկնաբանելով Իսլամաբադում բանակցությունների արդյունքները՝ Բաղաեին նշել է, որ կողմերը «մի շարք հարցերում հասել են փոխըմբռնման», սակայն «երկու-երեք կարևոր հարցերում» տարաձայնություններ են ունեցել։

«Այս բանակցությունները տեղի էին ունենում 40 օր տևած պարտադրված պատերազմից հետո՝ անվստահության և կասկածների մթնոլորտում։ Բնական է, որ մեկ հանդիպման ընթացքում համաձայնության հասնել չէր սպասվում»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ Իսլամաբադում բանակցությունները, Պակիստանի միջնորդությամբ, սկսվել էին ապրիլի 11-ին։ ԱՄՆ-ը ներկայացնում էին Վենսը, հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը և Ջարեդ Քուշները, իսկ իրանական պատվիրակությունը՝ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը և արտգործնախարար Աբբաս Արաղչին։

ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություններ էին սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին․ Դոնալդ Թրամփը դրանք հիմնավորել էր հենց Թեհրանի միջուկային և հրթիռային ծրագրերով։ Հինգ շաբաթ տևած մարտերից հետո կողմերը պայմանավորվել էին երկշաբաթյա հրադադարի շուրջ, որի շրջանակում էլ ընթանում էին այս բանակցությունները։

Թրամփը դեռ ապրիլի 11-ին նվազեցրել էր բանակցությունների կարևորությունը․ «Կկնքե՞նք գործարք, թե ոչ՝ ինձ համար նշանակություն չունի։ Մենք հաղթել ենք։ Մենք ռազմական առումով ջախջախել ենք նրանց»,- ասել էր նա լրագրողներին՝ հավելելով, որ ԱՄՆ-ը Իրանի հետ վարում է «շատ խորը բանակցություններ», թեև հաղթանակը, իր խոսքով, արդեն ձեռք է բերվել։

Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ երկու ամերիկյան նավ անցել են Հորմուզի նեղուցով, իսկ ամերիկյան կողմն այնտեղ իրականացնում է ականազերծում։

«Մենք բացում ենք նեղուցը»,- հայտարարել է Թրամփը։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է այս տվյալները և սպառնացել «խիստ» արձագանքել ցանկացած փորձի՝ ռազմական նավերով անցնելու նեղուցով։ Պատերազմի սկզբից ի վեր նեղուցը, որով սովորաբար անցնում է համաշխարհային նավթի փոխադրումների մոտ մեկ հինգերորդը, փաստացի արգելափակված է իրանական ուժերի կողմից։