Փաստաբան Ռուբեն Հակոբյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ

Լուրեր

29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Հովհաննիսյանն անփոփոխ է թողել փաստաբան Ռուբեն Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց տնային կալանքը։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնեցին դատարանից։

Ռուբեն Հակոբյանը քաղաքական հնչերանգ ունեցող գործերով ներգրավված է եղել որպես փաստաբան։ Նա Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի փաստաբանն է։

Հիշեցնենք, որ Փաստաբանը անազատության մեջ է մեկ ամսից ավելի։ Նա ձերբակալվել է մարտի 6-ին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում նրան մեղադրում են արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ:

Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից տարածված հաղորդագրության՝ քրեական վարույթով բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել առ այն, որ ՀՀ փաստաբանների պալատի անդամ փաստաբանը սպանության դեպքի առթիվ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններից մեկում քննվող քրեական գործով ներգրավված է եղել որպես սպանությունը կատարած մեղադրյալի պաշտպան, և ականատես վկային մեղադրյալի եղբոր հետ հարկադրել են դատարանում կայանալիք հերթական դատական նիստում փոխել մեղադրանքի հիմքում դրված նախաքննական և արդեն իսկ տված դատաքննական ցուցմունքները, տալ սուտ ցուցմունք, որը կնպաստի մեղադրյալի՝ պատասխանատվությունից խուսափելուն: Կոմիտեն հրապարակել է նաև ձայնագրություն:

Հակոբյանը մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ Ռուբեն Հակոբյանը փաստաբանական համայնքում մեծ հեղինակություն ունեցող փաստաբան է։ Նրա նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց ընտրելիս նրա պաշտպանությունը ստանձնելու համար տասնյակ փաստաբաններ են ներկայացել դատարան։

Բացի Հակոբյանից գործով անցնում է ևս երկու անձ՝ սպանության մեջ մեղադրվողի եղբայրը՝ Վահե Ղազախեցյանը և սպանության գործով վկա Ա․ Մ․-ն։ Իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրների փոխանցմամբ՝ վկա Ա․ Մ․-ն գումարի դիմաց այս ձայնագրությունը փոխանցել է սպանված Սամվել Մաթևոսյանի հորը, որն էլ այն ներկայացրել է դատարան՝ սպանության գործի շրջանակներում։

Ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել Ա․ Մ․-ին ևս դատարան կալանքի տանելու նպատակով ձերբակալել, սակայն չի հայտնբերվել։ Օրեր անց նա ներկայացել է իրավապահներին և կալանքի չի տարվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն որոշել է նրա նկատմամբ բացակայելու արգելքն ընտրել որպես խափանման միջոց։

Արաքս Մամուլյան