«18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»․ փաստաբան

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

«Բժշկական հետազոտությունների արդյունքում, 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»,- այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Մինասյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը։

Ավելի վաղ Դավիթի առողջական վիճակի մասին այլ մանրամասներ փաստաբանը հայտնել էր այսօր կեսօրին Գլխավոր դատախազության մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ․ «Այսօր առավոտյան եմ այցելել իրեն։ Գլխացավեր ուներ, գանգատներ ուներ, շատ կարճ եմ իրեն կարողացել տեսակցել, փորձել եմ չանհանգստացնել հնարավորինս։ Ասաց՝ անընդհատ ուզում եմ քնել»։

Այսօր ակցիայի ժամանակ Դավիթի հարազատները, ընկերները և աջակիցները հանդիպում էին պահանջում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, բացի այդ նրանք և մի խումբ քաղաքացիներ ստորագրահավաք կազմակերպեցին 18-ամյա տղային ազատ արձակելու պահանջով, որն ուղարկեցին Վարդապետյանին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազը հրաժարվել է իջնել ներքև, փոխարենն առաջարկել է հավաքվածներին ընդունել իր գրասենյակում, ինչն էլ մերժել են Դավիթի հարազատները։

Հիշեցնենք՝ Ծաղկազարդի օրը Սուրբ Աննա եկեղեցում պատարագի ժամանակ, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, միջադեպ էր տեղի ունեցել։ Այն պահին, երբ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ճանապարհ էին բացում, որպեսզի նա դուրս գար, մի երիտասարդ նախ ընդդիմացավ, ապա փորձեց ձեռքով հարվածել վարչապետին։ Այդ երիտասարդը 18-ամյա Դավիթ Մինասյանն է, որին մեղադրանք է ներկայացվել խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու համար։ Նա երկամսյա կալանքի տակ։

Միջադեպի մյուս մասնակիցները՝ Դավիթ Մինասյանի եղբայր Միքայել Մինասյանն ու Գևորգ Գևորգյանը ձերբակալվելու հաջորդ օրն ազատ են արձակվել։ Վերջինի նկատմամբ կիրառվել է 5 մլն դրամ գրավ ու բացակայելու արգելք, իսկ Միքայել Մինասյանի նկատմամբ՝ միայն բացակայելու արգելք։ Նա մեղադրվում է այդ գործողություններին աջակցելու համար, իսկ Գևորգյանն այդ ամենը կազմակերպելու համար։ Գևորգ Գևորգյանը հերքել է միջադեպի կազմակերպված լինելն ու հայտնել, որ չի ընդունում ներկայացված մեղադրանքները։

18-ամյա Դավիթ Մինասյանն ապրիլի 1-ին 2 ամսով կալանավորվեց. Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, որոշում կայացրեց բավարարել նախաքննական մարմնի միջնորդությունը և կիրառել կալանք։ Ձերբակալման առաջին իսկ օրից Դավիթի մայրը և պաշտպանական կողմը հայտարարել էր, որ Դավիթը լուրջ առողջական խնդիրներ ունի, նա մշտական խնամքի կարիք ունի։ Ապրիլի 3-ին Մինասյանն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Աբովյան»-ի հիմնարկ, ինչից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է։ Նրան նախ տեղափոխել են Աբովյանի հիվանդանոց, ապա՝ Երևանի «Նաիրի» բժշկական կենտրոն։

 

Ռոզա Վարդանյան