Իրանի պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների

Լուրեր

26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 00:40
Շիրակի երկու համայնքներում հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները
25.10.2026 | 23:35
Նախնական արդյունքները՝ Գեղարքունիքի մարզի երեք համայնքներից
25.10.2026 | 23:23
Ավտոբուսը արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևորներից 20-ը երեխաներ են եղել
25.10.2026 | 23:00
Իջևանի 38/22 ընտրատեղամասում ՔՊ-ն առաջատար է եղել մեծ տարբերությամբ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 22:42
ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ իրավիճակային վերլուծության կենտրոնը արագ արձագանքել է 42 իրավիճակի
25.10.2026 | 22:00
«Ականատես»-ը 407 ընտրատեղամասից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 21:45
Մեղրիի մի շարք բնակավայրերում ՔՊ-ն ստացել է ավելի քան 60%, Գորիսի 3 բնակավայրում «Համերաշխությունը»՝ 100%․ նախնական արդյունքներ
25.10.2026 | 21:36
Ստեփանավանում մասնակցությունը կազմել է 68.83%, Ֆիոլետովոյում՝ 25.39%․ ՏԻՄ ընտրությունների տվյալները՝ ժամը 20։00-ի դրությամբ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկ Իջևանի 38/22 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:22
Քվեաթերթիկների հաշվարկը 25/24 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 21:18
Իջևանի 38/22 ընտրատեղամասում հաշվարկը սկսվեց՝ չնայած ընտրողների և կտրոնների միջև տարբերությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
Բոլորը

Իրանի պատվիրակությունը հինգշաբթի երեկոյան կժամանի Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադ՝ հակամարտությունը կարգավորելու շուրջ բանակցությունների համար։ Այս մասին  հայտարարել է Պակիստանում Իրանի դեսպանը։

«Չնայած Իսրայելի ռեժիմի կողմից հրադադարի ռեժիմի բազմիցս խախտումների պատճառով Իրանի հասարակության սկեպտիկ վերաբերմունքին՝ իրանական պատվիրակությունն այսօր երեկոյան կժամանի Իսլամաբադ՝ Իրանի կողմից առաջարկված 10 կետերի շուրջ լուրջ բանակցությունների համար», – X-ում նշել է դեսպան Ռեզա Ամիրի Մողադամը։

Նա չի նշել իրանական թիմի անդամների անունները։

Սպիտակ տունը հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կգլխավորի ամերիկյան բանակցային թիմը բանակցություններում, որոնք ուղղված են պատերազմի վերջնական ավարտին հասնելուն։

Ջեյ Դեյ Վենսը հանդիպումներ կունենա այնտեղ շաբաթ օրվանից սկսած՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության առաքելությունների հարցերով հատուկ դեսպան Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ միասին։

«Այս բանակցությունների առաջին փուլը տեղի կունենա շաբաթ առավոտյան՝ տեղական ժամանակով, և մենք անհամբեր սպասում ենք այդ անձնական հանդիպումներին», – ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։

Պակիստանի իշխանությունները ուժեղացրել են երկրի մայրաքաղաքում անվտանգությունը՝ տեղակայելով հարյուրավոր լրացուցիչ ոստիկանական և ռազմականացված ուժեր ԱՄՆ-ի և Իրանի միջև սպասվող բանակցություններից առաջ։ Մոտակա հյուրանոցը, որտեղ, ինչպես սպասվում է, կտեղակայվեն պատվիրակությունները, վերցվել է ուժեղացված հսկողության տակ։

 

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի