250 մլն դրամ՝ Իրանում պատերազմի պատճառով այլ չվերթներով ՀՀ վերադարձած քաղաքացիների համար․ հրապարակվել է փոխհատուցումներ ստանալու կարգը

Լուրեր

29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
29.09.2026 | 13:49
Մբապեի եղբայրը որակազրկվել է Չեմպիոնների լիգայի երեք խաղով
29.09.2026 | 13:40
Կաթնամթերքի արտահանումը նվազել է մոտ 80%-ով․ ՌԴ սահմանափակման ազդեցությունը 
29.09.2026 | 13:31
Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի, բայց ոչ նույն տեղում. տարբերակներ են քննարկվում
29.09.2026 | 13:20
COP 17-ը հնարավորություն կտա գենդերային հավասարության ակտիվիստների ցանցի մաս դառնալ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
Բոլորը

Պետական բյուջեից մինչև 250 մլն դրամ կհատկացվի 1080 ՀՀ քաղաքացիներին, որոնք Մերձավոր Արևելքում սկսված պատերազմի պատճառով չեն կարողացել կանոնավոր չվերթներով վերադառնալ Հայաստան։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի հրապարակած փաստաթղթերից։

Նշվում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կազմակերպել է քաղաքացիների վերադարձը՝ ապահովելով թռիչքների թույլտվություններ Օմանից, Լիբանանից և Հնդկաստանից։

ԱՄԷ-ից դեպի Օման կազմակերպվել է անվճար տեղափոխում․ մարտի 4–10-ն ընկած ժամանակահատվածում իրականացված 5 չվերթով Օման է տեղափոխվել 253 ՀՀ քաղաքացի։ Մարտի 2–12-ը՝ Մասկատ–Երևան չվերթով վերադարձել է 550 քաղաքացի, իսկ մարտի 3–16-ը՝ Դուբայ–Երևան ուղղությամբ՝ շուրջ 1030 քաղաքացի։

Մարտի 19-ի տվյալներով՝ դիվանագիտական ներկայացուցչություններին դիմել է շուրջ 1080 քաղաքացի, այդ թվում՝ ուսանողներ Իսրայելից, Կատարից և Քուվեյթից։

Կառավարությունը նախատեսում է փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնց չվերթները չեղարկվել են․ յուրաքանչյուր անձի համար մինչև 250 հազար դրամ։ Ծրագիրը կտարածվի 2026 թվականի փետրվարի 28-ից մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում գնված տոմսերի վրա։ Հայտերը ներկայացվելու են e-request.am հարթակով, իսկ հաստատված գումարները կփոխանցվեն 5 օրվա ընթացքում։

Ծրագրի իրականացման համար նախատեսվում է մինչև 250 մլն դրամ հատկացնել պետական բյուջեից։

Նարեկ Կիրակոսյան