Զարմացած եմ, մենք էլ ենք սենյակներ մտնում և աշխատավարձերի բարձրացում կա․ առողջապահության փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.07.2026 | 21:45
Առողջությունը սկսվում է սննդից․ ինչպե՞ս ընտրել անվտանգ արտադրանք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 21:40
Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Dole Open 2026 շախմատի միջազգային մրցաշարի հաղթող
27.07.2026 | 21:27
24 ժամ ջուր չի լինի Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում
27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
Բոլորը

Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը ԱԺ արտահերթ նիստում բարձրաձայնեց առողջապահական համապարփակ ապահովագրության համակարգի գործարկման հետ կապված խնդիրների մասին։

Նա նշեց, որ իր և պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի կողմից Երևանի պոլիկլինիկաներից մեկում իրականացված դիտարկման ընթացքում արձանագրվել են դեպքեր, երբ բժիշկները կա՛մ ընդհանրապես չեն ստացել աշխատավարձ, կա՛մ ստացել են նախկինից ցածր վարձատրություն։

«Երկու սենյակ հասցրինք մտնել, երկու բժիշկներից մեկը՝ մանկաբույժ, այս տարի ընդհանրապես իր խորհրդատվությունների համար չէր ստացել աշխատավարձ, երկրորդ բժիշկը ստացել էր ավելի քիչ, քան ստանում էր նախկինում: Հիմա ապահովագրության այս համակարգը, որ ներդրվել է և դուք ցանկանում եք ավելի ընդլայնել և նոր շերտեր եք ներգրավում, ի՞նչ հաշվարկ է իրականացվել, որպեսզի բժիշկների խնդիրը կարգավորվի և նրանք իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությանը զուգահեռ նաև պատշաճ վարձատրություն ստանան»,- հարցրեց Թովմասյանը։

Պատգամավորը նաև մտահոգություն հայտնեց ուղեգրման գործընթացի վերահսկման վերաբերյալ՝ նշելով, որ բժիշկները չպետք է տուգանքների սպառնալիքի տակ խուսափեն հիվանդներին մասնագետների մոտ ուղղորդելուց։

«Ինչպե՞ս է բժիշկը աշխատելու, եթե կարող է տուգանվել իր մասնագիտական որոշման համար»,- հարցրեց նա։

Ի պատասխան՝ Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը նշեց, որ համակարգի հաշվարկներում հաշվի են առնվել բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացված ցուցանիշները, և ըստ տվյալների՝ վերջին ամիսներին արձանագրվել է վարձատրության աճ։

Նանուշյանը նաև հավելեց, որ առանձին դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություններ են իրականացվում, քանի որ կարող են լինել տեխնիկական սխալներ կամ մուտքագրման խնդիրներ, որոնք ազդել են վճարումների վրա։
«Ես զարմացած եմ, որովհետև մենք էլ ենք բազմաթիվ սենյակներ մտնում և բոլոր սենյակներում, բացի պոլիկլինիկաներում մեկ-երկու մասնագիտական կաբինետից, որոնց մասին կարող եմ խոսել, բոլորի մոտ գրանցվել է բարձրացում: Շատ զարմանալի է, թե ոնց հենց երկուսը մտաք, մյուս սենյակները չմտաք կամ, օրինակ, քաղաքացիների հետ չխոսեցիք: Եվ, ընդհանրապես, ես չեմ տեսնում, որ դուք քաղաքացիների շահը նույնպես բարձրաձայնեք թեկուզ դրական առումով»,- ասաց փոխնախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։