Պնդումը կեղծ է․ մեքենա վարող ադրբեջանցու տեսանյութը Երևանում չի նկարահանվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
Բոլորը

Սոցցանցերի հայկական տիրույթում տարածվում է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի երիտասարդ մեքենա վարում՝ ադրբեջանական բարձր երաժշտություն լսելով։ Օգտատերերից շատերը պնդում են, թե ադրբեջանցին Հայաստանում է։ Երևում է, որ դիմացից երթևեկում է հայկական պետհամարանիշով ավտոմեքենա, և, հավանաբար, հենց այս հանգամանքն է հիմք տվել պնդելու, որ տեսանյութը նկարահանվել է Հայաստանում։

Ուշագրավ է, որ տեսանյութն այնպես է նկարահանված և մոնտաժված, որ մյուս մեքենաների պետհամարանիշները տեսանելի չեն։

Տեսանյութը լայնորեն շրջանառվում է նաև քաղաքական ենթատեքստով, մասնավորապես՝ պնդումներով, թե «Նիկոլ Փաշինյանի բերած խաղաղության շրջանակներում ադրբեջանցիները եկել են Հայաստան»։

Factor.am-ը պարզեց, որ տեսանյութն իրականում Հայաստանում չի նկարահանվել։ Դա պարզ է դառնում ճանապարհային նշանների ուսումնասիրությամբ։ Կադրերում մի պահ երևում է վճարովի կայանատեղի ճանապարհային նշանների համադրություն, որը կարելի է հանդիպել Թբիլիսիում։

 

Ընդհանուր առմամբ, տեսանյութում առկա ճանապարհային նշանները բնորոշ են եվրոպական ստանդարտներին և լայնորեն կիրառվում են տարբեր երկրներում։

Երևանի վճարովի կայանատեղերում ճանապարհային նշանների նման համադրություն չի հանդիպում։

Այսպիսով, պնդումը, թե ադրբեջանցին եկել է Հայաստան, մեքենա է վարում և բարձրաձայն ադրբեջանական երաժշտություն լսում, չի համապատասխանում իրականությանը։

Նարեկ Կիրակոսյան