Էրդողանն ու Պուտինը Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչ են անում

Լուրեր

27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
27.07.2026 | 18:28
Երևանի ավագանու չորս թափուր մանդատները փոխանցվել են հաջորդ թեկնածուներին
Բոլորը

Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում և Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը,  հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, գրում է Ինտերֆաքսը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

«Կայացել է մտքերի խոր փոխանակում Պարսից ծոցի տարածաշրջանում ռազմական և քաղաքական դիմակայության շարունակական սրման վերաբերյալ։ Նշվել է, որ ինտենսիվ ռազմական գործողությունները հանգեցնում են լուրջ բացասական հետևանքների ոչ միայն տարածաշրջանային, այլև գլոբալ մակարդակով, այդ թվում՝ էներգետիկայի, առևտրի և լոգիստիկայի ոլորտներում։ Առաջնորդները հաստատել են իրենց համընկնող դիրքորոշումները անհապաղ հրադադարի և տարածաշրջանի բոլոր պետությունների օրինական շահերը հաշվի առնող փոխզիջումային խաղաղության համաձայնագրերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ Պուտինը շնորհակալություն է հայտնել Էրդողանին՝ «համապատասխան բանակցային գործընթացը խթանելու նրա շարունակական պատրաստակամության համար»։

«Հաշվի առնելով Կիևի ռեժիմի կողմից Ռուսաստանը և Թուրքիան կապող գազատրանսպորտային ենթակառուցվածքների և Սև ծովում առևտրային նավերի վրա հարձակվելու փորձերը, ընդգծվել է Սև ծովի տարածքում անվտանգությունը համապարփակ ապահովելու համար համակարգված միջոցառումների կարևորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ քննարկվել են նաև «ռուս-թուրքական քաղաքական, առևտրային և տնտեսական կապերի ընդլայնման հետագա քայլերը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացումը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի