«Վանեցյանենք դրա համար յան տվին․․․Սերժից բան ըլնելով բերեցին, ասեցին՝ վեկալեք»․ ՀԿԿ-ն գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.07.2026 | 16:38
Քաղցրաշեն գյուղում 13-ամյա աղջիկ է մահացել․ վարչական շրջանի ղեկավարը՝ դեպքի մասին
14.07.2026 | 16:26
Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադն արձագանքել է NYT-ի՝ վերջինիս Իսրայելի կողմից հավաքագրված լինելու մասին հրապարակմանը
14.07.2026 | 16:17
Ֆրանսիան պատմության ամենամեծ շքերթի ընթացքում ցուցադրել է ռազմական հզորությունն ու դաշնակիցների հետ միասնությունը
14.07.2026 | 16:14
«Կանաչ գոտուց դուրս եկանք, ասեցին՝ ոչ մի հյուրանոց»․ ինչ է պատմում Երևան-Մոսկվա չվերթի ուղևորը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:05
«Ալաշկերտը» մեկնեց Ղազախստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 16:01
Իրանը հայտնում է Բանդար Աբբասում և Բուշերում պայթյունների ու հարվածների մասին
14.07.2026 | 15:55
Գազամատակարարման պլանային դադարեցում Աղվերան բնակավայրում՝ հուլիսի 15-ին
14.07.2026 | 15:46
Կրեմլն Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը «սխալ» է որակել
14.07.2026 | 15:38
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ
14.07.2026 | 15:29
Ղրղզստանն արգելել է նավթի և նավթամթերքի արտահանումը ԵՏՄ երկրներ
14.07.2026 | 15:20
Բաքվում պահվող հայ գերու կյանքը վտանգված է՝ ահազանգում է փաստաբանը // Երևան-Մոսկվա չվերթի խափանում․ ԼՈՒՐԵՐ
14.07.2026 | 15:12
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում» կնոջ մարմին է հայտնաբերվել
14.07.2026 | 15:02
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են թվայնացման և հանրային կառավարման ոլորտներում համագործակցության խորացումը
14.07.2026 | 14:50
Ուկրաինան և ԵՄ-ն անդամակցության բանակցությունների ևս մեկ կլաստեր են բացել
14.07.2026 | 14:42
Ռումինիա․ Էլինա Ավանեսյանը հաղթեց առաջին շրջանում
Բոլորը

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հրապարակեց հերթական հաղորդագրությունը ընտրակաշառքի ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ կառույցի՝ լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար:

Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր և բազմաթիվ ծանոթներ: Արդյունքում հինգ տասնյակից ավել անձանց խոստացել են 50.000-ական դրամի չափով ընտրակաշառք, պայմանով, որ ընտրություններին քվեարկեն «Հայրենիք» կուսակցության թեկնածուի օգտին:

ՀԿԿ-ն նաև գաղտնալսումների հատվածներ է հրապարակել, որում 2 կին են զրուցում․

«Ս․ – Ոչ մի բան էլ չեն անի, եթե իրանք, Մարին ջան, եթե իրանք էս շատ ձեն հավաքեին, պտի էս մերոնցով հավաքեին։ Դրա համար էլ Մարին ջան, սրանք, որ արդեն իմացել են՝ ընդեղ ինչ ա կատարվել, հենց իրանք, բանենք՝ վանեցյանները, դրա համար արդեն յան տվին, էդ էլ ուղղակի երևի մի քիչ Սերժից բան ընկնելով բերեցին, ասեցին՝ էսի վեկալեք, նվեր ենք տալիս, դե մենք էլ նվերը շպրտինք ձեր մռութներին։

Մ․ – Դե չեմ իմանում՝ հիմի ով ա ինչ մտածել, նաղդի վրդ կրվեց ընդդիմությունը։

Ս․ – Չէ, չեն մտածել, լավ էլ իմացել են արդեն։

Մ․ – Ընդդիմությունը կրվեց, էդ փաստ ա։ Մենք ընդդիմություն չունենք, ընդդիմությունը։

Ս․ – Դե թող հլնեն իրար ուտեն հիմա։ Սիլվա ջան, նայի, մենք ժամը 6-ից զանգում էինք էդ արցախցիներին, որովհետև եկել, գրանցվել էին, հեռախոսի համար էին թողել բան, ասեցինք հլը տեսնանք գնացել են, թե չեն գնացել, աղջի, մի երկուսը կային, նենց վիրավորեցին էդ աղջկան, ասի, աղջի, անջատի հեռախոսը։ Ես չեմ պատասխանում ձեր հարցին, դուք ով եք, որ ես պատասխանեմ, ասում ա՝ դուք եկել եք մեր մոտ, գրանցվել եք, իմացա՞ր, ես հիմա ուզում եմ ընդամենը հարցնեմ՝ գնացե՞լ եք ընտրության, չի ասում՝ ու՞մ եք ընտրել, գնացե՞լ եք ընտրության։ Ձեր ինչ գործն ա, որ ես պետք ա ձեզ ասեմ։ Անասուն, բա խի՞ ես եկել գրասենյակում դու, բանը, քո տվյալները տվել»։

Քրեական վարույթով ձերբակալվել և հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել 62 անձանց նկատմամբ, որոնց մի մասն իրենց մեղավոր են ճանաչել ներկայացված մեղադրանքում և տվել խոստովանական ցուցմունքներ: Մեղադրյալներից մի մասի նկատմամբ վարույթն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:

Մանրամասները՝ տեսանյութում։