Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին

Լուրեր

27.07.2026 | 21:13
Նեթանյահուն հայտարարել է, որ Վաշինգտոնում իր օրակարգի գլխավոր առաջնահերթությունն Իրանն է
27.07.2026 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Զբոսաշրջիկների ռեկորդային հոսք ՀՀ 6 ամսում․ ի՞նչ խնդիրներ և առավելություններ են ի հայտ եկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 20:49
ՌԴ-ում ոչնչացվել է Հայաստանից ներկրված ավելի քան 39 հազար վարդի խմբաքանակ
27.07.2026 | 20:37
Ռումինիան հայտնել է ՌԴ դեսպանատան աշխատակցի արտաքսման մասին
27.07.2026 | 20:23
Իրանն ադրբեջանական պետական AzTV-ն ներառել է «թշնամական լրատվամիջոցների» ցուցակում․ ի պատասխան՝ Բաքուն անօրինական է ճանաչել իրանական Səhər-ն ու Mehr-ը
27.07.2026 | 20:09
Հայ շախմատիստները մրցաշարի են մասնակցում Ղազախստանում
27.07.2026 | 20:02
Ինչպես են իրականացվել գաղտնալսումները․ Հակակոռուպցիոն կոմիտեի փոխնախագահը մանրամասներ է պատմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 19:49
Հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի վիճակը վատթարացել է․ փաստաբանը դիմել է Ալիևին
27.07.2026 | 19:39
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել. ըստ ՀՀ վարչապետի՝ սահմանափակումները հակասում են երկկողմ և ԵՏՄ պայմանագրերին
27.07.2026 | 19:33
Գազատար է վնասվել. Գյումրու մի շարք հասցեներում վթարային գազանջատում է
27.07.2026 | 19:21
ՀՀ-ն Ախուրիկի երկաթուղու վերականգնման մրցույթ է հայտարարել, բայց այն դեռ մնում է ՌԴ կոնցեսիայի ներքո
27.07.2026 | 19:08
Մ-17 ԱԱ․ Արարատ Ավետիսյանը և Վազգեն Մնացականյանը բրոնզե մեդալի համար կգոտեմարտեն Բաքվում
27.07.2026 | 19:00
ՌԴ-ն պատերազմ է վարում ՀՀ-ի դեմ՝ պատժամիջոցներով․ ռազմական տրամաբանությամբ կիրառում է տնտեսական լծակներ․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 18:51
Ռուսաստանն ամեն ինչ կանի հաղթանակի համար․ Պուտին
27.07.2026 | 18:40
Սամվել Կարապետյանը դատական հայց է ներկայացրել ԿԿՀ-ի դեմ
Բոլորը

Էմանուել Մակրոնը քննադատել է Դոնալդ Թրամփին իր հասցեին ծաղրական արտահայտության համար։  Թրամփը նշել էր, որ Բրիջիթ Մակրոնը Ֆրանսիայի առաջնորդի հետ «չափազանց վատ» է վարվել, և որ  Մակրոնը «դեռևս վերականգնվում է մինչև ծնոտ», գրում է The Telegraph-ը։

Ֆրանսիայի նախագահը նշում է, որ  Թրամփի կողմից 2025 թվականի տեսանյութին անդրադարձը «ոչ էլեգանտ էր»։ Հիշեցնենք, կադրերում երևում էր, թե ինչպես է տիկին Մակրոնը ամուսնու դեմքը հրում։

Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահը The Telegraph-ին ասել էր, որ ՆԱՏՕ-ն «թղթե վագր» է և որ Վաշինգտոնը վերանայում է ԱՄՆ անդամակցությունը ռազմական դաշինքին, այն բանից հետո, երբ դաշնակիցները մերժել էին իր պահանջը՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցը բացելու համար։

Ելույթի ժամանակ  Թրամփը պնդել էր, որ ինքը խնդրել է Մակրոնին ֆրանսիական ռազմանավեր ուղարկել Պարսից ծոց։

Մինչ  Մակրոնին զանգահարելու մասին պատմելը,  Թրամփը հիշատակել է տիկին Մակրոնին և 2025 թվականի միջադեպը, որն այդ ժամանակ վիրուսային տարածում գտավ սոցիալական ցանցերում։

Մակրոնը Հարավային Կորեայում լրագրողներին ասել է. «Ես չեմ պատասխանելու դրանց [մեկնաբանություններին]. դրանք պատասխանի արժանի չեն։ Մենք պետք է աշխատենք լարվածության թուլացման, հրադադարի և բանակցությունների վերսկսման ուղղությամբ»։

Նա ավելացրել է. «Մենք խոսում ենք լուրջ կարևորության հարցերի մասին՝ մենք խոսում ենք պատերազմի, առաջնագծում կռվող տղամարդկանց և կանանց, զոհվող տղամարդկանց, կանանց և քաղաքացիական անձանց մասին»։

Մակրոնն ասել է, որ պատերազմը չի լուծի Թեհրանի միջուկային ծրագրի հարցը, և միայն «խորը բանակցությունները» կարող են դա անել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի