Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից․ Դատախազությունը չի բողոքարկել նրա խափանման միջոցը վերացնելու որոշումը

Լուրեր

29.09.2026 | 23:23
«Դեֆանս Հաուզինգ»-ը պարզաբանել է թաղամասում երեք մարդու մահվան դեպքի հանգամանքները
29.09.2026 | 23:03
Ադրբեջանում ձերբակալել են ՌԴ-ում բնակվող ևս մեկ թալիշ ակտիվիստի
29.09.2026 | 22:50
Վահրամ Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն
29.09.2026 | 22:48
Եմենի խորհրդարանը հավանություն է տվել համընդհանուր զորահավաքին՝ հութիների դեմ պայքարելու համար
29.09.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.09.2026 | 22:18
Արտերկրում ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու լրագրողները Ֆրանսիայում ընդդիմության առաջին համագումարն են անցկացրել
29.09.2026 | 22:04
Պատմական գներ՝ բենզինի շուկայում․ ինչո՞ւ է թանկանում վառելիքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 21:48
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում նվազել է 1 սմ-ով
29.09.2026 | 21:32
ՀՀ ՊՆ-ում Արման Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ներկայացուցիչներին
29.09.2026 | 21:19
Հանրային հեռարձակողի խորհուրդը կուսումնասիրի սեպտեմբերի 27-ին Թաթա Սիմոնյանի համերգի հեռարձակման հանգամանքները. հայտարարություն
29.09.2026 | 21:05
Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը
29.09.2026 | 20:47
Ադրբեջանն ու Բելառուսը ժամանակակից ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների հարցեր են քննարկել
29.09.2026 | 20:35
Նեթանյահուի գաղտնի այցը ԱՄԷ․ ինչ է հայտնի
29.09.2026 | 20:24
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
29.09.2026 | 20:11
Ֆրանսիայում պետական ծառայողների գործադուլ ու աշակերտների բողոքի ակցիաներ են
Բոլորը

Հսկող դատախազը չի բողոքարկել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բացակայելու արգելքը վերացնելու որոշումը։ Այս մասին Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են կառույցից։

«Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում եմ, որ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ բացակայելու արգելք խափանման միջոց կիրառելու հիմքը Հակակոռուպցիոն դատարանի որոշման կայացման պահին արդեն իսկ վերացած է եղել, ուստի՝ հսկող դատախազը Դատարանի հիշյալ որոշումը չի բողոքարկել»,- հայտնում են կառույցից։

Հիշեցնենք, որ 2026-ի փետրվարին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը, քննելով Սերժ Սարգսյանի պաշտպանների բողոքը, վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել էր վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը։ Թեև որոշումից հետո Դատախազությունը, ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների, հայտնել էր, որ կբողոքարկի որոշումը՝ այն, փաստորեն, չի բողոքարկվել։

Սերժ Սարգսյանի վերաբերյալ այս պահին երեք գործ կա Հակակոռուպցիոն դատարանում, ևս մեկը՝ Հակակոռուպցիոն կոմիտեում։

Այն բանից հետո, երբ դատարանում գտնվող գործերով դատավորները որոշել էին վերացնել Սարգսյանի նկատմամբ ընտրված բացակայելու արգելք խափանման միջոցը, և, փաստացի, ստեղծվել էր իրավիճակ, որ այդ գործերով նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չէր, Դատախազությունը Սարգսյանի նկատմամբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում էր կայացրել։ Սարգսյանի նկատմամբ կրկին խափանման միջոց էր ընտրվել բացակայելու արգելքը։ Հենց այս որոշումն էր բողոքարկվել դատարանում, որով դատարանը վարույթն իրականացնող մարմնին պարտավորեցրել է վերացնել Սարգսյանի խափանման միջոցը։

Արաքս Մամուլյան